1. Դարձայ եւ տեսի ես զամենայն զրպարտութիւնս որ լինին ընդ արեգակամբ, եւ ահա արտասուք զրպարտելոցն. եւ ոչ ոք էր որ մխիթարէր զնոսա. եւ ի ձեռս զրպարտչաց նոցա բռնութիւնք:
2. Եւ գովեցի ես զամենայն մեռեալսն որ յառաջագոյն մեռան. քան զկենդանիսն` որ ցայժմ կենդանի իցեն:
3. Եւ քան զնոսա զերկոսին լաւ այն է որ չեւ եւս իցէ լեալ. որ ոչ ետես զամենայն արարածն չար որ արարաւ ի ներքոյ արեգական:
4. Եւ տեսի ես զամենայն վաստակս, եւ զամենայն չարութիւն արարածոցն. զի նախանձ առն ի մերձաւորէ իւրմէ: սակայն եւ այն ունայնութիւն է եւ յաւժարութիւն ոգւոյ:
5. Անզգամն բուռն եհար զբազկաց իւրոց, եւ եկեր զմարմին իւր:
6. Լաւ է բուռն մի հանգստեամբ, քան զլիութիւն երկուց բռանց` ջանալով եւ յաւժարութեամբ ոգւոյ:
7.Դարձայ ես եւ տեսի ընդունայնութիւն ի ներքոյ արեգական:
8. Զի մի է, եւ ոչ կրկին. եւ որդի եւ եղբայր ոչ գոյ նորա. եւ ոչ է վախճան ամենայն վաստակոյ նորա. եւ սակայն ակն նորա ոչ յագի մեծութեամբ: Եւ արդ` ո՞ւմ ջանամ ես, եւ զլանամ զանձն իմ ի բարութենէ: զի եւ այն ընդ ունայնութիւն է` եւ զբազումն չար:
9. Լաւ են երկու քան զմի, որոց գոն վարձք բարի ի վաստակս նոցա:
10. Զի եթէ գլորիցի մին` կանգնեսցէ զնա ընկեր իւր. եւ վայ միումն յորժամ գլորիցի, եւ ոչ գուցէ մեւս` որ յարուցանիցէ զնա:
11. Զի եթէ ննջիցեն երկու` ջեռուցանեն զմիմեանս. եւ մին` զիա՞րդ ջեռնուցու:
12. Եւ եթէ բռնասցի մին` երկուքն կայցեն ընդդէմ նորա: եւ առասան երեքկին` ոչ վաղվաղակի խզեսցի:
13. Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն` քան զթագաւոր ծեր եւ անմիտ: որ ոչ իմացաւ հայել եւս
14. եթէ ի տանէ կապանաց ելանիցէ թագաւորել: նա եւ ի թագաւորութեան իւրում եղեւ աղքատ:
15. Տեսի ես զամենայն կենդանիս որ գնան ի ներքոյ արեգական, հանդերձ երիտասարդաւն երկրորդաւ որ յարիցէ փոխանակ նորա:
16. Ոչ գոյ կատարումն ամենայն ժողովրդեանն, ամենեցուն որք եղեն յառաջ քան զնոսա: Նա եւ յետինքն ոչ լինին ուրախ ի վերայ նորա. զի եւ այն ինքն ունայնութիւն է եւ յաւժարութիւն ոգւոյ:
17. Զգուշացիր ոտին քում որով երթայցես ի տուն Աստուծոյ: եւ մերձ լեր ի լսել.
18. քանզի պատուական է քան զտուրս անզգամաց` զոհ քո. զի ոչ եթէ գիտակ ինչ են առնելոյ բարիս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: