1. Զինչ առաւելութիւն է մարդոյ: Զի ո՞ գիտէ զինչ բարի է մարդոյ ի կեանս իւրում ի թիւ աւուրց կենաց ընդ ունայնութեան նորա. եւ արար զայն ի ստուեր: Զի ո՞վ է որ պատմեսցէ մարդոյն` զինչ լինելոց է զկնի նորա ընդ արեգակամբ:
2.Բարի է անուն բարի` քան զողորմութիւն բարի, եւ աւր մահուան իւրոյ` քան զաւր ծննդեան իւրոյ:
3. Բարի է երթալ ի տուն սգոյ` քան երթալ ի տուն արբեցութեան, զի այն ինքն է կատարած ամենայն մարդոյ. եւ որ կենդանի է` տացէ բարութիւն ի սիրտ իւր:
4. Լաւ է սրտմտութիւն քան զծաղր. զի չարութեամբ երեսաց զուարթասցի սիրտ:
5. Սիրտ իմաստնոյ ի տան սգոյ, եւ սիրտ անմտի ի տան ուրախութեան:
6. Լաւ է լսել զպատուհաս իմաստնոյ, քան լսել մարդոյ զերգս անմտաց:
7. Զի որպէս ձայն փշոց ի ներքոյ կատսայի` այնպէս ծաղր անմտաց. սակայն եւ այն ընդ ունայնութիւն է:
8. Զրպարտութիւն ծփեցուցանէ զիմաստունս. եւ կորուսանէ զսիրտ ազնուութեան նորա:
9. Բարի է կատարած բանից` քան զսկիզբն իւրեանց: բարի է երկայնամիտ` քան զհպարտացեալն ոգւով:
10. Մի փութար յոգի քո բարկանալ, զի բարկութիւն ի ծոց անզգամաց հանգիցէ:
11. Մի ասիցես զինչ գործեցաւ. զի աւուրքն առաջինք լաւ են քան զաւուրսս զայս. զի ոչ իմաստութեամբ հարցեր վասն այդորիկ:
12. Բարի է իմաստութիւն ընդ ժառանգութեան, եւ յաւելուած որոց տեսանեն զարեգակն.
13. զի ընդ հովանեաւ նորա իմաստութիւն է իբրեւ զհովանի արծաթոյ: Եւ առաւելութիւն գիտութեան իմաստութեանն կենդանացուսցէ զայն որ առ ի նմանէ:
14. Տես զգործս Աստուծոյ զի ո՞վ է այն որ կարաւղ լինիցի զարդարել` զոր Աստուածն խանգարիցէ:
15. Յաւուր բարութեան կեցջիր ի բարիս. եւ տես յաւուր չարութեան: Տես սակայն նմին միաբան: Զայն արար Աստուած վասն խաւսից` զի մի գտցէ մարդ զկնի իւր` եւ մի ինչ:
16. Զամենայն ինչ տեսի յաւուրս ունայնութեան իմոյ: է արդար կորուսեալ յարդարութեան իւրում, եւ է ամպարիշտ որ կայ չարութեամբ իւրով:
17. Մի կարի արդար լինիր, եւ մի ճարտարեր առաւել` զի մի թիւրեսցիս:
18. Մի ամպարշտեր կարի, եւ մի լինիր խիստ` զի մի տարաժամ մեռցիս:
19. Բարի է թէ ի կողմն այսոսիկ լինիցիս. սակայն եւ այսմիկ մի պղծեր զձեռն քո. զի որ երկնչի յԱստուծոյ` անցցէ ընդ ամենայն:
20. Իմաստութիւն աւգնեսցէ իմաստնոյն քան զտասն իշխան որ իցեն ի քաղաքի:
21. Զի մարդ ոչ գոյ ի վերայ երկրի` որ գործէ զբարիս, եւ ոչ մեղանչիցէ:
22. Սակայն յամենայն բանս զոր խաւսիցին ամպարիշտք` մի դներ ի սրտի քում: Զի մի լուիցես դու անէծս ի ծառայէ քումմէ` որ զքեզ անիծանիցէ:
23. Զի բազում անգամ չարահաւեսցի ընդ քեզ, եւ ի նուագս բազումս չարչարեսցէ զսիրտ քո. սակայն եւ դու մի անիծաներ այլոց:
24. Զայս ամենայն փորձեցի ես իմաստութեամբ, եւ ասացի` բա իմաստնացայ. եւ նա հեռացաւ յինէն,
25. հեռագոյն քան որպէս էրն. եւ զխորութիւն խորոց ո՞վ կարասցէ գիտել:
26. Շուրջ եկի ես եւ սիրտ իմ, ճանաչել` նա եւ խորհել` եւ խնդրել զիմաստութիւն եւ զհանճար. գիտել զամպարշտի զուրախութիւն եւ զլլկանս եւ զծփանս:
27. Եւ գտի ես զնա. եւ ասեմ թէ դառն է քան զմահ կնաւն հանդերձ. որ է որս եւ թակարդ սրտի նորա, եւ կապանք ի ձեռս նորա: Բարին առաջի երեսաց Աստուծոյ զերծցի ի նմանէ, եւ որ մեղաւորն է ըմբռնեսցի ի նմա:
28. Ահա զայս ամենայն գտի ասէ Էկլեսիաստէս. մի միոջ գտանել խորհուրդս,
29. զոր խնդրեաց անձն իմ, եւ ոչ գտի. այր մի ի հազարաց գտի, բայց կին` ամենեւին ոչ:
30. Ահա արդ զայս գտի. զոր արար Աստուած զմարդն ուղիղ, եւ նոքա խնդրեցին զխորհուրդս չարութեան: ո՞վ գիտէ զիմաստունս` եւ ով գիտէ զմեկնութիւն բանից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: