Գիրք` 26. Ժողովօղ

Գլուխ 8

   
1. Իմաստութիւն առն լուսաւոր առնէ զերեսս իւր. եւ որ ժպիրհն է երեսաւք իւրովք ատելի լիցի:

2. Բերանոյ թագաւորի զգոյշ լեր, եւ ի բան երդման Աստուծոյ մի վաղվաղիցես:

3.Յերեսաց նորա գնասցես, եւ մի կացցես ի բանի չարի. զի զամենայն զոր ինչ կամիցի` արասցէ:

4. Իբրեւ զթագաւր իշխանութեամբ խաւսի. եւ ո՞վ կարէ ասել ցնա` թէ զինչ գործեցեր:

5. Որ պահէ զպատուիրան` ոչ գիտասցէ զբան չարութեան. եւ ժամանակ իրաւանց ճանաչէ սիրտ իմաստնոց:

6. Զի ամենայն իրաց ժամանակ է եւ իրաւունք, զի գիտութիւն մարդոյն բազում է ի վերայ նորա:

7.Քանզի ոչ գիտէ զինչ լինելոց է. զի որպէս ինչ լինելոց իցէ ով պատմեսցէ նմա:

8.Ոչ է մարդ իշխան ոգւոյ` արգելուլ զոգի, եւ ոչ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան. եւ ոչ գոյ հրեշտակութիւն յաւուր պատերազմի. եւ ոչ ապրեցուցանէ ամպարշտութիւն զմերձաւորս իւր:

9.Զամենայն զայս տեսի, եւ ետու զսիրտ իմ յամենայն արարածս որ արարեալ են ի ներքոյ արեգական. որում միանգամ իշխան եղեւ մարդն ի վերայ մարդոյ չարչարել զնա:

10.Եւ ապա տեսի ես ամպարիշտս մուծեալս ի գերեզմանս. եւ ի սրբոց անտի գնացին, եւ սուգ առին ի քաղաքին. զի այսպէս արարին. սակայն եւ այն ընդունայնութիւն է:

11.Զի ոչ գոյ ընդդէմ դառնալ յայնցանէ որ վաղվաղակի գործեն զչար. վասն այնորիկ համարձակեցան սիրտք որդւոց մարդկան յանձինս իւրեանց գործել զչար:

12. Որ մեղաւն արար զչարիս, յայսմհետէ` եւ ի վաղնջուց: քանզի գիտեմ եւ ես զինչ է բարին երկիւղածաց
Աստուծոյ, զի երկնչիցին նոքա յերեսաց նորա:

13. Եւ բարի ինչ ոչ եղիցի ամպարշտի. ոչ յերկարեսցէ աւուրս ընդ հովանեաւ որ ոչ իցէ երկիւղած յԱստուծոյ:

14.Գոյ ընդ ունայնութիւն որ եղեալ է ի վերայ երկրի: զի են արդարք` որոց ժամանեն առ նոսա գործք ամպարշտաց. եւ են ամպարիշտք` զի հասանեն նոցա իբրեւ զգործս արդարոց: եւ ասացի ես թէ սակայն եւ այն ընդ ունայնութիւն է:

15. Եւ գովեցի ես զուրախութիւն. զի ոչ է բարի մարդկան ի ներքոյ արեգական, բաց յուտելոյ եւ յըմպելոյ եւ յուրախ լինելոյ. եւ այն երթայ ընդ նմա իջանալ նմա զաւուրս կենաց իւրոց, որչափ ետ նմա Աստուած ի ներքոյ արեգական:

16. Յոր միանգամ ետու զսիրտ իմ գիտել զիմաստութիւն, եւ տեսանել զզբաղումն որ արարեալ է ի վերայ երկրի, զի ի տուէ եւ ի գիշերի քուն յաչս նորա ոչ է տեսանել:

17. Եւ տեսի ես զամենայն արարածս Աստուծոյ. զի ոչ կարասցէ մարդ գտանել զարարածն արարեալ ի ներքոյ արեգական. որքան ջանասցի մարդ խնդրել` եւ ոչ գտցէ: քանզի որչափ ասասցէ իմաստունն գիտել` ոչ կարասցէ գտանել: