1. Զի ահա եկեսցէ աւր Տեառն՝ բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենայն որ գործեն զանաւրէնութիւն՝ եղէգն. եւ վառեսցի զնոքաւք աւրն որ գալոց իցէ, ասէ Տէր ամենակալ. եւ մի մնասցէ նոցա արմատ եւ մի ուռ։
2. Եւ ծագեսցէ ձեզ երկիւղածաց անուան իմոյ արեգակն արդարութեան, եւ բժշկութիւն ի թեւս նորա. եւ ելջիք եւ խայտասջիք իբրեւ որթք արձակեալք ի կապոյ։
3. Եւ կոխեսջիք զանաւրէնս, եւ եղիցին մոխիր ի ներքոյ ոտից ձերոց՝ յաւուրն զոր ես արարից, ասէ Տէր ամենակալ։
4. Եւ ահա ես առաքեմ առ ձեզ զԵղիա Թեզբացի. մինչ չեւ եկեալ է աւր Տեառն մեծի եւ երեւելւոյ.
5. որ պատրաստեսցէ զսիրտս հաւր առ որդի, եւ զսիրտս առն առ ընկեր իւր, գուցէ եկեալ հարկանիցեմ զերկիր միանգամայն։
6. Յիշեցէք զաւրէնսն Մովսիսի ծառայի իմոյ որպէս պատուիրեցի նմա ի Քորէբ՝ զամենայն զհրամանս եւ զիրաւունս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: