1. Տեա՛րք՝ զիրաւունս եւ զհաւասարութիւն ծառայից ձերոց շնորհեցէ՛ք. գիտասջի՛ք զի եւ ձեր Տէր գոյ յերկինս:
2. Աղաւթից ստէպ կացէք. տքնե՛լ ի նմին գոհութեամբ:
3. Աղաւթս արարէք միանգամայն եւ վասն մեր. զի Աստուած բացցէ՛ մեզ դուռն բանին, խաւսել զխորհուրդն Քրիստոսի, վասն որոյ եւ կապեա՛լս կամ.
4. զի յայտնի՛ արարից զնա որպէս արժա՛ն իցէ ինձ խաւսել:
5. Իմաստութեա՛մբ գնասջիք առ արտաքինսն, գնոց առեալ զժամանակս:
6. Եւ բանն ձեր յամենայն ժամ լի՛ շնորհաւք Տեառն, իբրեւ աղիւ համեմեա՛լ լիցի. գիտե՛լ որպէս արժան իցէ ձեզ իւրաքանչիւր ումեք՝ տալ պատասխանի:
7. Այլ որ ինչ զինէն իցէ, ցուցցէ՛ ձեզ զամենայն Տիւքիկո՛ս սիրելի եղբայր՝ եւ հաւատարիմ պաշտաւնեայ՝ եւ ծառայակից ի Տէր.
8. զոր առաքեցի առ ձեզ դմին իրի, զի գիտասջիք վասն մեր. եւ մխիթարեսցէ՛ զսիրտս ձեր.
9. Ոնեսեմա՛ւ հանդերձ եղբարբ հաւատարմաւ եւ սիրելեաւ՝ որ է ի ձէնջ. զամենայն ինչ ցուցցէ ձեզ՝ որ ինչ աստ է:
10. Ողջո՛յն տայ ձեզ Արիստարքոս գերեկից իմ, եւ Մարկոս եղբաւրորդի՛ Բառնաբայ. վասն որոյ առէք պատուէր, եթէ եկեսցէ առ ձեզ՝ ընկալջիք զնա.
11. եւ Յիսո՛ւս որ անուանեալն է Յուստոս, որք են ի թլփատութենէ անտի, զի դոքա՛ միայն գործակից եղեն ինձ յարքայութեանն Աստուծոյ, որք եւ եղեն իսկ ինձ մխիթարութիւն:
12. Ողջո՛յն տայ ձեզ Եպափրաս՝ որ ի ձէնջ ծառայ Յիսուսի Քրիստոսի յամենայն ժամ պատերազմեալ վասն ձեր յաղաւթս, զի կայցէք կատարեա՛լք եւ լցեա՛լք յամենայն կամս Աստուծոյ:
13. Վկայեմ նմա. զի բազո՛ւմ աշխատութիւն ունի վասն ձեր, եւ վասն Լաւոդիկեցւոցն, եւ վասն այնոցիկ՝ որ յԵրապաւլի՛սն իցեն:
14. Ողջո՛յն տայ ձեզ Ղուկաս բժիշկ եւ սիրելի, եւ Դեմաս:
15. Ողջո՛յն տաջիք եղբարց՝ որ են ի Լաւոդիկեայ, եւ Նիմփայ, եւ որ առտնին եկեղեցին է նորա:
16. Եւ յորժամ ընթեռնուցու առ ձեզ թուղթդ, արասջի՛ք զի եւ ի Լաւոդիկեցւո՛ց եկեղեցւոջն ընթերցցի. եւ զառ ի Լաւոդիկեցւոցն՝ զի եւ դո՛ւք ընթեռնուցուք: 17 Եւ ասասջի՛ք ցԱրքիպպոս. զգո՛յշ լեր սպասաւորութեանդ, զոր ընկալար ի Տէր, զի զայդ կատարեսցե՛ս:
18. Ողջոյնդ՝ ձեռի՛ն իմոյ Պաւղոսի է: Յո՛ւշ լիցին ձեզ կապանքս իմ: Շնո՛րհք ընդ ձեզ: Առ Կողոսացիս՝ գրեցաւ ի Հռովմէ ի ձեռն Տիւքիկոսի եւ Ոնեսիմայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: