1. Զծերն` մի՛ պատուհասիցես, այլ մխիթարեսջի՛ր իբրև զհա՛յր զերիտասարդս իբրև զեղբա՛րս՚,
2. զպառաւունս իբրև զմա՛րս, զմանկամարդս իբրև զքո՛րս, ա՛մենայն սրբութեամբ:
3. Զայրիս պատուեա՛ որ ստոյգ այրիքն իցեն”:
4. “Ապա թէ ոք այրի՝ որդիս և թոռունս ունիցի, ուսանիցին` նախ իւրեա՛նց տանց բարի առնել, և զփոխարէնսն հատուցանել ծնողացն. զի ա՛յն է բարի՝ և ընդունելի առաջի Աստուծոյ":
5. Իսկ որ ճշմարտիւ այրին իցէ, և մենացեալ յուսացեալ յԱստուած, և կանխեալ յաղօթս և ՚ի խնդրուածս զցայգ և զցերեկ”:
6. Իսկ գիրգ այրին՝ կենդանւո՛յն մեռեալ է:
7. Զայս պատուիրեա՞ զի անարա՛տք իցեն:
8. Իսկ եթէ ոք իւրո՛ց, և մանաւանդ և ընտանեաց խնամ ո՛չ տանիցի, ՚ի հաւատոցն ուրացեա՛լ է, և չա՛ր ևս քան զանհաւատսն է։
9. Այրի՝ ընդ այրիս անուանեսցի, որ չիցէ՛ պակաս ՛ի վաթսնամենի՛ց, միո՛յ առն կին լիեալ",
10. և ՚ի գո՛րծս բարիս վկայեալ․ եթէ մանկո՛ւնս սնուցեալ իցէ, եթէ զհեւրս ընկալեալ իցէ, եթէ զսրբոց զոտս լուացեալ իցէ, եթէ նեղելո՛ց բաւական լիեալ իցէ, եթէ զամենայն գործոց բարեաց զհետ երթեալ իցէ':
11. ''Այլ 'ի մանկամարդա՛ց այրեացն հրաժարեա՛, զի յորժամ խայտան զՔրիստոսիւ, ամուսնանա՛լ կամին՝.
12. իսկ զդատաստանս ընդունին, զի զառաջին հաւատսն արհամարհեցին:
13. Միանգամայն և դատարկանձո՛ւնք ուսանին, շրջօ՛ղք տանէ ՛ի տուն. և ո՛չ միայն դատարկք, այլ և փասքո՛ւսք և հետաքրքի՛րք․ և խօսին՝ որ ինչ ո՛չ է պիտոյ`:
14. Կամիմ զմանկամարդացդ՝ ամուսնանա՛լ, որդի՛ս ծնանել, տնարա՛րս լինել, և մի՛ ինչ պատճառս տալ իրական, Բարին առնել հանք եւ զփոխարէնն հակառակորդին՝ ՚ի հայհոյութեա՛ն աղագս :
15. Զի արդէ՛ն իսկ ոմանք խոտորեցան զկնի Սատանայի։
16. Եթէ ոք հաւատացեալ՝ այրի՛ս ունիցի բաւակա՛ն լիցի նոցա, և մի՛ ծանրասցի եկեղեցւոյն. զի ճշմարի՛տ այրեացն բաւական լինիցի:
17. Որ բարւոք վերակացու լինին երիցունք, կրկի՛ն պատուոյ արժանի եղիցին. մանաւանդ որ աշխատիցին բանիւ, և վարդապետութեամբ:
18. Քանզի ասէ գիր. Մի՛ կապեսցես զցռո՛ւկ եզին կալոտւոյ։ Եւ Արժանի՛ է մշակն վարձո՛ւ իւրոյ:
19. Զերիցուէ չարախօսութիւն՝ մի՛ ընդունիցի՛ս, բայց եթէ երկո՛ւք` և երիւք վկայիւք”:
20. Իսկ որ մեղանչենն՝ առաջի ամենեցո՛ւն յանդիմանեա՛, զի և այլքն երկիցե՛ն։
21. Վկայութիւն դնեմ առաջի Աստուծոյ և Յիսուսի Քրիստոսի` և ընտրելոց հրեշտակաց, զի զայդ պահեսցե՛ս առանց մտահաճութեան՝ մի՛ ինչ առնել աչառանօք:
22. Ձեռս վաղվաղակի յուրուք վերայ մի՛ դնիցես, և մի՛ կցորդ լինիցիս մեղաց օտարաց. զանձն քո սո՛ւրբ պահեսջի՛ր:
23. Այսուհետև մի՛ ջուր ևեթ ըմպիցես, այլ սակաւիկ մի և գինի՛ խառնեսջիր, վասն ստամոքսի՝ և ստէպ հիւանդութեանց՝
24. են մարդք՝ որոց մեղքն յայտնի են, և յառաջագո՛յն հասեալ ՚ի դատաստան, և են՝ որոց զկնի՛ երթան։
25. Նոյնպէս և բարի գործքն յայտնի են և որ այլազգ ևս ինչ իցեն՝ թաքչել ո՛չ կարեն :
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: