1. Որ է՛րն իսկզբանէ. զորմէ լուա՛քն, որում ականատե՛սն իսկ եղեա՛ք. ընդ որ հայեցա՛քն, եւ ձե՛ռք մեր շաւշափեցին ի վերայ բանին կենաց:
2. Եւ կեանքն յայտնեցա՛ն, եւ տեսա՛ք. եւ վկայե՛մք, եւ պատմե՛մք ձեզ զյաւիտենական կենացն, որ էրն առ հաւր՝ եւ երեւեցաւ մեզ:
3. Զոր տեսա՛քն եւ լուաք՝ պատմե՛մք եւ ձեզ, զի եւ դուք հաղորդութի՛ւն ունիցիք ընդ մեզ. եւ մեր հաղորդութիւնն իցէ ընդ հա՛ւր եւ ընդ որդւոյ իւրում Յիսուսի Քրիստոսի:
4. Եւ զայս գրեմք ձեզ, զի ձեր ուրախութիւնն կատարեա՛լ իցէ:
5. Եւ ա՛յս են աւետիք զոր լուաք առ ի նմանէ՝ եւ պատմե՛մք զի Աստուած լո՛յս է, եւ խաւար ի նմա չի՛ք, եւ ո՛չ մի:
6. Եթէ ասիցեմք՝ եթէ հաղորդութիւն ունիմք ընդ նմա, եւ ի խաւարի շրջիցիմք, ստեմք՝ եւ ո՛չ առնեմք զճշմարտութիւնն:
7. Իսկ եթէ ընդ լոյս գնայցեմք՝ որպէս նա ի լոյս է, հաղորդութիւն ունիմք ընդ միմեանս. եւ արիւնն Յիսուսի որդւոյ նորա սրբեսցէ՛ զմեզ յամենայն մեղաց:
8. Եթէ ասիցեմք՝ եթէ մեղս ինչ մեք ո՛չ ունիմք, զանձինս խաբեմք. եւ ճշմարտութիւն ի մեզ ո՛չ գոյ:
9. Ապա եթէ խոստովան լինիցիմք զմեղս մեր, հաւատարի՛մ է նա՛ եւ արդա՛ր՝ առ ի թողուլ մեզ զմեղս մեր, եւ սրբե՛լ զմեզ յամենայն անիրաւութենէ:
10. Եթէ ասիցեմք՝ եթէ ոչի՛նչ մեղաք, սո՛ւտ առնեմք զնա. եւ բանն նորա ո՛չ է ի մեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: