1. Եւ յարեաւ Եղիասիբ քահանայ մեծ եւ եղբարք նորա քահանայք, եւ շինեցին զդուռն աւազանաց ջրմղին. եւ սրբեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա. եւ կանգնեցին զնա մինչչեւ յաշտարակն Անամայելի.
2. ի ձեռն որդւոց արանց Երիքովի, եւ ի ձեռն որդւոց Զաքուր, որդւոցն Ամարի:
3. Եւ զդուռն Նեքտիւրբան շինեցին որդիքն Ասանայ, եւ նոքա յարդարեալ կազմեցին զնա, եւ զփականս եւ զնիգս նորա:
4. Եւ ի ձեռանէ նոցա ունէին Մոսողամ որդի Բարաքի որդի Մասիզեբէղ: եւ ի ձեռանէ նոցա ունէին Սադովկ որդի Բասանայ:
5. եւ ի ձեռանէ նոցա ունէին Թեկումադորեմ. եւ ոչ արկին զպարանոցս ի ծառայութիւն նոցա:
6. Եւ զդուռնն հին ունէին Յուդայ որդիք, Փասեկ, եւ Մեսողամ, որդի Բասոդիայ. եւ սոքա կազմեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա, եւ զդռնափակս եւ զնիգս:
8. Եւ զհետ նոցա ի կարգին կալաւ Անանիա որդի Հռոսէկէիմ եւ եթող երուսաղէմացւոցն մինչչեւ ի պարիսպն հրապարակաց:
9. Եւ զհետ նոցա կալաւ Հռափիա իշխան կողմանց տեղեացն Երուսաղէմի:
10. եւ ի ձեռանէ նորա կալաւ Յերադիա որդի Յերոմաք, եւ ի կողմանէ տանն իւրոյ. եւ ի ձեռանէ նորա կալաւ Ատտուս որդի Սաբանիայ:
11. Եւ երկրորդ կալաւ Եղքիաս որդի Երամ. եւ Ասուբ որդի Փաադմովաբ, մինչչեւ յաշտարակն Թանուրիմ:
12. եւ ի ձեռանէ նորա կալաւ Սաղում որդի Աղոհեմ իշխան կիսոյ կողմանն Երուսաղէմի. ինքն եւ դստերք իւր:
13. Եւ զդրունս ձորոյն կալաւ Անու, եւ որք բնակեալ էին զԱնու. նոքա շինեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա, եւ զդռնափակս եւ զնիգս, եւ հազար կանգուն շինեցին ի պարսպէն մինչ ի դուռն Մոխրոցին:
14. Եւ զդուռն Մոխրոցին կալաւ Մեղքիա որդի Հռեքաբ` իշխան տեղեացն Բեթաքարմայ, ինքն եւ տեղիք իւր. եւ յարկին զնա, եւ կանգնեցին զդրունս եւ զփակս եւ զնիգս նորա:
15. Եւ զպարիսպ ջրբուղխ աղբերն կալաւ Ադիոն` իշխան թագաւորին, մինչչեւ յաստիճանսն որ իջանէ ի քաղաքէն Դաւթի:
16. եւ զհետ նորա կալաւ Նեեմաս որդի Ազբուք` իշխան կողմանն Բեթսուր մինչչեւ ի պարտէզ տեղեացն Դաւթի, մինչչեւ ի ջրբուղխսն կազմելոյ, եւ մինչչեւ ցԲեթագաբարին:
17. Եւ զհետ նորա կալան ղեւտացիքն, Հռայում որդի Բանեայ: եւ ի ձեռանէ նոցա կալաւ Ասաբիա` իշխան կողմանցն Կէիղայ:
18. եւ զհետ նորա կալան եղբարք նորա, Բենայի որդի Ադադ` իշխան կողմանց Կէիղայ:
19. Եւ զհետ նորա կալաւ Ազուր որդի Յեսու, իշխան Մասփեայ, չափ երկրորդ պարսպին, որ ելանէր եւ խառնէր յանկիւնս աշտարակին:
20. եւ զհետ նորա կալաւ Բարուք որդի Զաբու, չափ երկրորդ յանկիւնէն մինչչեւ ի դուռն Բեթեղիասուբ, ուր կայր քահանայն մեծ:
21. Եւ զհետ նորա կալաւ Մերամովթ որդի Ուրիայ, որդի Ակովմ. չափ երկրորդ ի դրանցն Բեթեղիասուբ մինչչեւ ի սպառուած նորա:
22. Եւ զհետ նորա կալան քահանայքն Արքաքերայ:
23. եւ զհետ նորա կալան Բենիամին եւ Ասուբ առաջի տանց իւրեանց. եւ զհետ նորա կալաւ Ազարիա որդի Մասու, որդի Անանիայ` մաւտ առ տամբն իւրով:
24. եւ զհետ նորա կալաւ Բանի որդի Ենգադայ չափ երկրորդ ի Բեթազարայ մինչչեւ յանկիւնն:
25. Եւ զշրջան դարձի տեղւոյն կալաւ Փաղաք որդի Ուզայի` ընդդէմ անկեանն. եւ զաշտարակն որ էր արտաքոյ ապարանից թագաւորին վերագոյն քան զգաւիթ բանտին. եւ զհետ նորա Փաթաւա որդի Փորոնեայ:
26. Եւ նաթանայիմքն որ բնակեալ էին Ոփաղէոս պարտիզի դրան ջրոյն կողմանն արեւելից. եւ աշտարակն որ արտաքոյ կողմանն:
27. Եւ զհետ նորա կալան թեկուացիքն չափ երկրորդ ընդդէմ աշտարակին մեծի, որ էր արտաքոյ մինչչեւ ի պարիսպն Սոփեղայ:
28. Եւ վերագոյն դրան ձիոցն կալան քահանայքն` այր իւրաքանչիւր հանդէպ տանց իւրեանց:
29. եւ զհետ նորա կալաւ Սադովկ որդի Եմեր, հանդէպ տան իւրոյ: եւ զհետ նորա կալաւ Սամեիա, որդի Սեքենիայ, որ էր պահապան արեւելից: եւ զհետ նորա կալաւ Անանիա որդի Սեղեմիայ, եւ Անոն որդի Սեղեփայ չափ երկրորդ: Եւ զհետ նորա կալաւ Մեսեղամ որդի Բարաքայ` ընդդէմ գանձու տանն իւրոյ:
30. եւ զհետ նորա կալաւ Մեղքիա որդի Սարեփի, մինչչեւ ի Բեթանաթան: եւ այլ մեծատունք քաղաքին հանդէպ դրանն Մափկաթ մինչչեւ յելս շրջանակին:
31. Եւ ի մէջ դրանն ջրբղխին կալան Քեղկիա, եւ մեծատունք քաղաքին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: