1․ Եւ եղեւ յորժամ կատարեցաւ պարիսպն, եւ կանգնեցի զդրունս նորա. եւ կացին դռնապանք եւ երգեցիկք, սաղմոսասացք եւ ղեւտացիք:
2․ եւ պատուիրեցի եղբարցն իմոց` եւ Անանիայ որ էր իշխան ի վերայ Երուսաղէմի. վասն զի նա էր ճշմարիտ այր` եւ երկիւղած յԱստուծոյ քան զբազումս:
3․ Եւ ասեմ ցնոսա. Մի բանայցէք վաղվաղակի զդրունսն մինչչեւ ի ծագել արեւուն, եւ մինչդեռ ամենեքեան արթունք իցեն` կալցեն զդրունսն, եւ փակ արկեալ պնդեսցեն զնոսա. եւ կացցեն պահապանք դրանց եւ բնակչաց Երուսաղէմի, այր ի պահու իւրում, եւ այր իւրաքանչիւր ի տան իւրում.
4․ վասն զի քաղաքս մեծ եւ ընդարձակ է` եւ ժողովուրդս սակաւ ի սմա. եւ ոչ եւս են դեռ ամենայն ապարանք շինեալ:
5․ Եւ արկ Աստուած ի սիրտ իմ, եւ ժողովեցի զպատուականսն եւ զիշխանսն` եւ ժողովուրդն ի ժողով մի: եւ գտի զգիրսն ազգահամարին որ էին ելեալ յառաջնում ի գերութենէն. եւ էր գրեալ ի նմա այսպէս:
6․ Այս են անուանք որդւոցն Իսրայէլի որք ելին ի գերութենէն` զորս պանդխտեցոյց Նաբուքոդոնոսոր թագաւոր բաբելացւոց. եւ դարձան յԵրուսաղէմ ի Հրէաստան, այր իւրաքանչիւր ի քաղաք իւր:
7․ որք եկին ընդ Զորաբաբելի եւ ընդ Յեսուայ եւ ընդ Նեեմեայ Ազարիանց: Դայեղիմայ, Նայեմանի, Մարտեքու, Բեղման, Մատատփարաթ, Եզրա, Բադուիէ, Նաւում, Բարանա, Մոփրա: Արք ժողովրդեանն Իսրայէլի:
8․ որդիք Փորոսայ` երկու հազար հարիւր եւթանասուն եւ երկու:
9․ որդիք Սափատիայ, երեք հարիւր եւթանասուն եւ երկու:
10․ որդիք Արեսայ, վեց հարիւր յիսուն եւ վեց:
11․ որդիք Փաաթմովաբ յորդւոցն Յեսուայ եւ Յովաբայ, երկու հազար երկերիւր ութեւտասն:
12․ Որդիք Եղամ, հազար երկու հարիւր յիսուն եւ չորս:
13․ որդիք Զաթուայ, ութ հարիւր քառասուն եւ հինգ:
14․ որդիք Զաքու, եւթն հարիւր վաթսուն:
15․ որդիք Բանուայ, վեց հարիւր քառասուն եւ ութ:
16․ որդիք Բիբէի` վեց հարիւր քառասուն եւ ութ:
17․ որդիք Ազիայ, երկու հազար երեք հարիւր քսան եւ երկու:
18․ որդիք Ադոնիկամայ, վեց հարիւր յիսուն եւ եւթն:
19․ որդիք Բազուէի, երկու հազար վաթսուն եւ եւթն:
20․ որդիք Ադինայ, վեց հարիւր յիսուն եւ չորս:
21․ որդիք Ատտերեզիայ, իննսուն եւ ութ:
23․ որդիք Բէասի, երեք հարիւր քսան եւ չորս:
24․ որդիք Քարիբ, հարիւր տասն եւ երկու:
26․ որդիք Բեթղահէմ, հարիւր քսան եւ երեք: որդիք Նետոփայ, յիսուն եւ վեց:
27․ որդիք Անաթովթ, հարիւր քսան եւ ութ:
28․ որդիք Բեթազմայ, քառասուն եւ երկու:
29․ որդիք Կարիաթարիմ Քաբիրայ եւ Բերովթ, ութ հարիւր քառասուն եւ երեք:
30․ որդիք Արամայ եւ Գաբայ, վեց հարիւր քսան եւ մի:
31․ որդիք Մաքիմար, հարիւր քսան եւ երկու:
32․ որդիք Բեթէղեւարայ, հարիւր քսան եւ երեք:
33․ որդիք Նաբիայ, հարիւր յիսուն եւ երկու: որդիք Մակեբոս, հարիւր յիսուն եւ վեց:
34․ որդիք Եղամայ, հազար յիսուն եւ չորս:
35․ որդիք Երամ, երեք հարիւր քսան:
36․ որդիք Երեքով, երեք հարիւր քառասուն եւ հինգ:
37․ որդիք Ղոդադիդ եւ Անովն, եւթն հարիւր քսան եւ երեք:
38․ որդիք Անանայ, երեք հազար հարիւր երեսուն:
39․ Եւ քահանայք որդիք Յովիդեայ` տասն, Յեսուայ` ինն հարիւր եւթանասուն եւ երեք:
40․ որդիք Եմեր, հազար յիսուն եւ երկու:
41․ որդիք Փասէուր, հազար երկերիւր քառասուն:
42․ որդիք Երամ, հազար տասն եւ եւթն: Եւ ղեւտացիք,
43․ որդիք Յեսուայ` Կադմիէլ. յորդւոցն
44․ Յուդայիդ` եւթանասուն եւ երեք: Եւ երգեցիկք սաղմոսասացք,
45․ որդիք Ասափայ` հարիւր քառասուն եւ ութ:
46․ Եւ դռնապանք` որդիք Եղումայ. որդիք Ատտեր. որդիք Տեմիովն. որդիք Ակուբ. որդիք Ատիտայ. որդիք Սաբէի, հարիւր երեսուն եւ ութ:
47․ Եւ Նաթանիմացիք, որդիք Սիլայ, որդիք Ասիփայ. որդիք Տաբովթ.
48․ որդիք Սարիաս. որդիք Սիայ. որդիք Փասովն. որդիք Ղաբանու. որդիք Ադաբայ. որդիք Ակուդ. որդիք Ուտայ. որդիք Կետար. որդիք Ագաբ. որդիք Սեղեմի.
49․ որդիք Անան. որդիք Գադեղ. որդիք Գայար:
50․ Որդիք Հռեայ. որդիք Հռասոն. որդիք Նեկոդայ:
51․ որդիք Գեեղամ. որդիք Ոզի. որդիք Փեսէ:
52․ որդիք Բեսէի. որդիք Մէինոս. որդիք Նեփովայիս.
53․ որդիք Բաբովկ. որդիք Աքիբայ. որդիք Արուր:
54․ որդիք Ասաղովթ. որդիք Մեիդայ. որդիք Ադասան.
55․ որդիք Բարկուէ. որդիք Սիսարայ. որդիք Թեմայ.
56․ որդիք Նեսիայ. որդիք Սարիփայ:
57․ Որդիք ծառայիցն Սողոմոնի. որդիք Սուտի. որդիք Սափարաթ. որդիք Փարեդայ.
58․ որդիք Յէաղէ. որդիք Դորկովն. որդիք Գադէլ:
59․ որդիք Սափատիայ, որդիք Ետէմ. որդիք Փաքարաթ. որդիք Սաբայիմ. որդիք Հեմիս:
60․ Ամենայն Նաթանայիմք, եւ որդիք ծառայիցն Սողոմոնի` երեք հարիւր իննսուն եւ երկու:
61․ Եւ այսք էին որք ելին ի Թեմեղիքայ. Թեղայոր Սաքերուբ, Երոն, Եմեր, եւ ոչ կարացին պատմել զտուն հարց իւրեանց, եւ ոչ զազգն իւրեանց որ յԻսրայէլէ իցեն:
62․ Որդիք Դաղաայ. որդիք Բուայ. որդիք Տուբիայ. որդիք Նեկովդայ` վեց հարիւր քառասուն եւ երկու:
63․ Եւ ի քահանայիցն, որդիք Եբէրա. որդիք Ակովմ. որդիք Եղիսայ. վասն զի առ կին ի դստերաց Բերզելեայ Գաղաադացւոյ, եւ կոչեցաւ ըստ անուան նորա:
64․ Սոքա խնդրեցին գրել զազգահամար իւրեանց. եւ ոչ գտաւ, եւ մերժեցան ի քահանայիցն:
65․ Եւ ասաց Արթարսասթա ցնոսա. Մի կերիցեն ի սրբութեանցն սրբութեանց, մինչչեւ յարիցէ քահանայ` եւ լուսաւորեալ յայտնեսցէ զնոսա:
66․ Եւ եղեւ ամենայն ժողով եկեղեցւոյն չորս բեւր եւ երկերիւր վաթսուն.
67․ թող զծառայս եւ զաղախնայս իւրեանց` որք էին եւթն հազար երեք հարիւր երեսուն եւ եւթն: եւ որք էին երգեցիկք սաղմոսասացք արք եւ կանայք` երկերիւր քառասուն եւ հինգ:
68․ Ձիք` եւթն հարիւր երեսուն եւ վեց. ջորիք` երկերիւր քառասուն եւ հինգ.
69․ ուղտք` չորեք հարիւր երեսուն եւ հինգ. էշք` վեց հազար քսան եւ եւթն:
70․ Եւ իշխանք ըստ հայրապետացն իւրեանց ետուն ի գործն: եւ Աթրասարթա ետ ի գանձն ոսկի սկաւառակս յիսուն, եւ պատմուճանս քահանայիցն երեսուն:
71․ Եւ իշխանք հայրապետացն ետուն ի գանձս գործոյն` ոսկի երկու բեւրս. եւ արծաթ բեւր մնասս. եւ երկու հազար երկերիւր:
72․ եւ այլ ժողովուրդն ետ դահեկանս երկուս բեւրս, եւ կահ արծաթի երկու հազար, եւ պատմուճանս քահանայիցն վաթսուն եւ եւթն:
73․ Եւ նստան քահանայքն` եւ ղեւտացիքն` եւ դռնապանքն` եւ երգեցիկք սաղմոսասացքն` եւ ի ժողովրդենէն` եւ նաթանիմացիքն, եւ ամենայն Իսրայէլ ի քաղաքս իւրեանց: Եւ ժամանեաց եհաս ամիսն եւթներորդ. եւ էին որդիքն Իսրայէլի ի քաղաքս իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: