Մաղաքիա արք. Օրմանյան
Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից:
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:10
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից:
Իսկ փարիսեցիները երկնքից նշան էին պահանջում, օրինակ՝ կանգնեցնել արևը կամ լուսինը, կայծակ իջեցնել, օդում փոփոխություն անել: Նրանք կարծում էին, որ Նա ի վիճակի չէր երկնային նշան կատարելու, քանի որ Բեղզեբուղի զորությամբ կարող էր միայն երկրային նշաններ կատարել:
Ա․ Լոպուխին
11-12․ Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից: [11] Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»: (Սինոդական թարգմ․)
Երկնային նշանի մասին ընթերցի՛ր Մատթ. 16։1−4 համարների մեկնաբանությունները: Մարկոսը սրա մասին Մատթեոսից ավելի կարճ ձևով է խոսում։ Օրինակ՝ նա բաց է թողնում «Հովնանի նշանի» մասին Տիրոջ խոսքերը․ դա անում է, հավանաբար, հաշվի առնելով այն փաստը, որ նրա ընթերցողները՝ հեթանոս քրիստոնյաները, դժվար թե հասկանային դրանց իմաստը: Բայց նա ավելացնում է, որ Քրիստոսը «խոր հառաչեց» փարիսեցիների անհավատության մասին:
---------------------------------------
[11] (Էջմիածին թարգմ․) Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից:
(Արարատ թարգմ․) Փարիսեցիները եկան ու սկսեցին նրա հետ վիճել. նրան փորձելու համար նրանից նշան էին ուզում երկնքից։
(Գրաբար) Եկին փարիսեցքն՝ եւ սկսան վիճե՛լ ընդ նմա, եւ խնդրէին ի նմանէ նշա՛ն յերկնից՝ փորձելո՛վ զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: