Աբդիուի մարգարեության մեկնություն 1:10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Քո եղբորը՝ Հակոբին պատճառած բռնության համար ամոթը պիտի ծածկի քեզ, և դու հավիտյան պիտի կործանվես։ (Սինոդական թարգ․) [10]
   
   Մարգարեի խոսքով՝ Եդոմի կործանման պատճառը նրա կողմից Իսրայելի՝ իր ազգակից ժողովրդի հանդեպ գործադրած բռնություններն ու հալածանքներն են:

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Քո եղբօր՝ Յակոբի սպանութեան եւ ամբարշտութեան պատճառով ամօթը պիտի ծածկի քեզ, եւ դու պիտի ջնջուես յաւիտեան:
(Արարատ թարգ․) Եղբորդ՝ Հակոբի հանդեպ բռնության պատճառով ամոթը պիտի ծածկի քեզ, և դու հավիտյան պիտի բնաջնջվես։
(Գրաբար) վասն սպանման և ամպարշտութեան եղբօրն Յակոբայ։ Ծածկեսցէ զքեզ ամօթ, և ջնջեսցիս յաւիտեան,