Ա․ Լոպուխին
«Խուճապահար լինելով` պարտվելու են քո քաջարի մարտիկները, Թեման, և Եսավի լեռան վրա գտնվող բոլոր մարդիկ մահանալով ոչնչանալու են»:(Սինոդական թարգ․) [9]
Իմաստության ու խելամտության կորստից բացի եդովմացիները, նույնիսկ նրանցից ամենաքաջերը, վախով են պատվելու: «Թեմանը» Եդոմի հարավային մասի սովորական անվանումն է, որը երբեմն ցույց է տվել նաև ողջ Եդոմը (Եր. 49:7, Եզ. 25:13): Ըստ Հիերոնիմոսի վկայության՝ նրա ժամանակներում Թեման անունով քաղաք է եղել նաև Պետրա քաղաքից հինգ մղոն հեռավորության վրա։ Այն հռոմեական կայազոր է ունեցել: «Եվ Եսավի լեռան վրա գտնվող բոլոր մարդիկ մահանալով ոչնչանալու են (mikkatel)». Յոթանասնիցն ու Վուլգաթան «mikkatel» արտահայտությունն առնչում են 10−րդ համարին. այդ իսկ պատճառով էլ 10−րդ համարի սկզբում մեկ` «նեղության համար» (mechamos) գոյականի փոխարեն սլավոներեն տեքստում երկուսն է` «ամբարշտության և նեղության համար» (Յոթանասնից՝ «dia thn sfaghn kai thn asebeian»): Նախադասության մնացյալ հատվածը հունարեն և սլավոներեն տեքստերն ավելի ճշգրիտ են թարգմանել, քան ռուսերենը. մասնավորապես՝ «քանի որ մարդը վերանալու է (եբրայերեն` «ikkareth isch», ռուսերեն` «բոլորը») Եսավի լեռան վրայից»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ Թեմանում գտնուող քո պատերազմողները խուճապահար կը լինեն, քանի որ պիտի վերանայ մարդը Եսաւի լեռից»:
(Արարատ թարգ․) Եվ քո զորավորները պիտի զարհուրեն, ո՛վ Թեման, որովհետև Եսավի լեռից մարդը բնաջինջ պիտի լինի սպանվելով։
(Գրաբար) Եւ սարսեսցեն պատերազմօ՛ղք քո որ ի Թեմանա. զի բարձցի՛ մարդ ի լեռնէն Եսաւայ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: