Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Մի՞թե դա չի լինի այն օրը,- ասում է Տերը,- երբ Ես Եսավի լեռան վրա կկործանեմ Եդոմի իմաստուններին և խելամիտներին»։ (Սինոդական թարգ․) [8]
 
 8−9−րդ համարները բովանդակում են Եդոմին սպասվող աղետի նկարագրությունը:
 «Մի՞թե դա չի լինի այն օրը». «Օր» բառը մարգարեն գործածում է «ժամանակ, ժամանակաշրջան» ընդհանուր իմաստով:
 «Ես կործանեմ Եդոմի իմաստուններին». Ըստ Հոբ 2:11, Բար. 3:22, Երեմ. 49:7 համարների՝ Եդոմը ժողովուրդների մեջ հայտնի էր իր իմաստությամբ:
 «Եվ խելամիտներին Եսավի լեռան վրա». Յոթանասնիցում և սլավոներենում այս հատվածը փոխանցված է վերացական ձևով՝ «և հանճարը (sunesin)` Եսավի լեռան վրայից»: Յոթանասնիցը 8−րդ համարը փոխանցում է ոչ թե հարցական, այլ հաստատական ձևով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց այդ օրը. «Կը վերացնեմ իմաստութիւնը Եդոմի երկրից եւ հանճարը՝ Եսաւի լեռից:
(Արարատ թարգ․) «Ահա այն օրը,- ասում է Տերը,- Եդովմից պիտի վերացնեմ իմաստուններին և հանճարին՝ Եսավի լեռից։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ, ասէ Տէր. կորուսից զիմաստութիւն յերկրէն Եդոմայ, և զհանճար ի լեռնէն Եսաւայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: