Աբդիուի մարգարեության մեկնություն 1:18

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եվ Հակոբի տունը կրակ պիտի լինի, և Հովսեփի տունը՝ բոց, իսկ Եսավի տունը՝ հարդ. պիտի այրեն նրան ու ոչնչացնեն, և Եսավի տնից ոչ ոք չպիտի մնա, քանի որ այսպես է ասում Տերը: (Սինոդական թարգ․) [18]
   
   18−րդ համարում մարգարեն Հուդան և Հովսեփի տունը կամ Իսրայելը կրակի և հրի հետ է համեմատում (Ես. 10:17, 33:14), իսկ Եսավին էլ հարդի է նմանեցնում, քանզի ցանկանում է Աստծու ժողովրդի զորության և թշնամիների նկատմամբ նրա գերազանցության մասին միտք արտահայտել: Ըստ 18−րդ համարի իմաստի՝ Աստծու ժողովրդի ժառանգությունը (17−րդ համար) լինելու է այնպիսին, որ ուրիշ ազգերը կաʹմ պետք է միաձուլվեն նրան՝ դառնալով մեկ ժողովուրդ, կաʹմ էլ պետք է բնաջնջվեն: Մարգարեն դա ցույց է տալիս Եսավի օրինակով: «Եվ Եսավի տնից ոչ ոք չպիտի մնա (sarid)» ընթերցման փոխարեն  սլավոներենում «Եսավի տանը կրակ անող չի մնա» տարբերակն է։    Եբրայերեն «sarid» արտահայտությունը Յոթանասնիցի որոշ ձեռագրերում (Վատիկանյան կանոն) թարգմանված է «puroforoV», ինչը Հերոնիմոսը փոխանցում է որպես «frumentarius» (ցորենի մատակարար)։ Ուրիշների մոտ վերոհիշյալ արտահայտությունը «purforoV» (կրակակիր) է թարգմանվում (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Թեոդորիտ, երանելի Հերոնիմոս): Երկու ընթերցումներն էլ փոխանցում են այն միտքը, որ Եդոմում կործանվելու են նույնիսկ նրանք, ովքեր եղել են զորքի մեջ, բայց անմիջական մասնակցություն չեն ունեցել մարտին: Յոթանասնիցի որոշ ձեռագրերում եբրայերեն «sarid» արտահայտությունը թարգմանվել է  «ekfugwn» ։ Այստեղից էլ սլավոներեն տեքստում ի հայտ է եկել «և Եսավի տնից ոչ մի փախչող չի լինի» տարբերակը:

--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Յակոբի տունը կրակ կը դառնայ, Յովսէփի տունը՝ բոց, իսկ Եսաւի տունը՝ եղէգ. նրանք կը վառուեն նրա շուրջը եւ կ՚ուտեն այն, եւ Եսաւի տանը կրակ անող չի մնայ, քանի որ Տէրը խօսեց:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբի տունը կրակ պիտի լինի, Հովսեփի տունը՝ բոց, Եսավի տունը՝ հարդ, և պիտի վառվեն նրանց մեջ և լափեն նրանց։ Եսավի տունը մնացորդ չի ունենալու, որովհետև Տերը խոսեց։
(Գրաբար) Եւ ժառանգեսցեն Նագեբացիք զլեա՛ռն Եսաւայ, և Սեփելացիք զայլազգիս. և ժառանգեսցե՛ն զլեառն Եփրեմայ, և զդաշտն Շամրնի և զԲենիամին, և զԳաղաադացին։