Ծննդոց գրքի մեկնություն 10:26

Ա.Լոպուխին

26-30. Հեկտանը ծնեց Էլմոդադին, Սալեքին, Ասարմոդին, Հարաքին, [26] Հոդորամին, Եզելին, Դեկլային, Գեբաղին, Աբիմեելին, Սաբեին, Ուփիրին, Եվիլային ևՀոբաբին: Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են: Նրանք բնակություն հաստատեցին Մասեից մինչև Սոփերա, որ գտնվում էր արևելյան լեռան կողմը: (Սինոդական թարգ․)

   

   Այս բաժնում տրված է արաբական գլխավոր ազգատոհմերի բավականաչափ մանրակրկիտ թվարկումը, որոնց մեծ մասի տեղադրությունը կարելի է ցույց տալ միայն մոտավորապես: Այսպես, Էլմոդադը նույնացնում են Եմենի հետ, Սալեքը ներքին Արաբիայում գտնվող Պտղոմեոսի Սալափենոյի հետ, Ասարմոդը Արաբիայի հարավ-արևելքում գտնվող Ասթրամաութին, Հարաքն առ այսօր գոյություն ունեցող արաբական Բնե Հիլալ ցեղախմբի հետ, որը ճիշտ այնպես, ինչպես Հարաքը, մատնացույց է անում լուսնի հետ կապ ունենալու մասին, և հատկապես նշանակում է «լուսնի երեխաներ»:

   Հոդորամ, Եզել, Դեկլայ. ...Առաջինի բնակատեղին, թերևս, Պարսից ծոցի Հադորամ հրվանդանն է եղել: Եզելը ենթադրաբար տեղադրում են այժմյան Եմենի Սանա քաղաքում, որ հնում կոչվում էր Աուզուրա, և որը հայտնի էր իր առանձնահատուկ անուշահոտ քսուկով՝ Աուզուրյան զմուռսով: Դեկլայը «դիկալ» բառից է, որ նշանակում է «արմավենի», ինչից հետևում է, որ «Երջանիկ Արաբիան» է եղել սրանց գլխավոր ծննդավայրը:

    Սաբե ...Այս սաբեյան սեմերը պետք է որ տարբերվեին սաբեյան քամերից (Ծննդ. 10:7). Սաբեյան սեմերը եղել են առևտրական մի ժողովուրդ Արաբիայի ծովեզրյա տարածքում և ունեցել են իրենց մայրաքաղաքը` Մարիբ:

   Ուփիր ...Հիմք չկա այստեղ տեսնելու Հնդկաստանը, որ հնում հայտնի էր այս անունով, այլ ամենայն հավանականությամբ նկատի է առնված Արաբիայի հարավ-արևմտյան նահանգներից որևէ մեկը, որ առևտուր էր անում Հնդկաստանի հետ և դիտվում էր որպես թե նրա առևտրային գաղութներից մեկը (օրինակ` Ադանը):

   Եվիլա և Հոբաբ ... Առաջինը հավանաբար մատնանշում է Եմենի հյուսիսային շրջանը, երկրորդն արաբերենում նշանակում է «անապատ» և կարող է մատնանշել Նեջդը:

   Մասեից մինչև Սոփերա ...Նշված սահմաններից առաջինը գիտնականները վերագրում են այժմյան Մեսալիք անապատին, Իրաք-Արբի հարևանությամբ, իսկ երկրորդը Միհրա լեռնային երկրին, որտեղ բարձրանում է Ջաֆար լեռը, ժամանակակից հնչմամբ Ջեբել Շեջիրը:

--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Յեկտանը ծնեց Էլմոդադին, Սալէքին, Ասարմոդին, Յարաքին,
(Արարատ թարգ․) Եվ Հեկտանը ծնեց Ելմոդատին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին,
(Գրաբար) Եւ Յեկտան ծնաւ զԷլմովդադ, և զՍաղէք, և զԱսարմովդ, և զՅարաք։