Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս:
Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:20
Ա. Լոպուխին
Եվ Աստված ասաց. «Թող երկիրն արտադրի շնչավոր կենդանի իրենց տեսակներով, անասուններ և սողուններ և գազաններ իրենց տեսակներով»: Եվ եղավ այդպես: (Սինոդական թարգ․)[24]
Թող երկիրն արտադրի… Ինչպես նախորդ երկու դեպքերում (Ծննդ. 1։11-20), այստեղ կրկին մատնացուց է արված բնության բնական ուժերի որոշակի ազդեցություն, տվյալ դեպքում հենց երկիրն է ի նկատի առնված:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Թող երկիրը շնչավոր կենդանի տա իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակների»: Եվ այդպես եղավ:
(Գրաբար) Եւ ասաց Աստուած. Հանցէ՛ երկիր շունչ կենդանի ըստ ազգի չորքոտանի, և սողունս, և գազանս երկրի ըստ ազգի: Եւ եղև այնպէս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: