Հովհաննես Ծործորեցի
ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց:
Այն ամեն հոգուց, ով լսում է արքայության խոսքն ու չի հասկանում, չարը գալիս ու նրա սրտում սերմանվածը հափշտակում է: Դա է ճանապարհի մոտ սերմանվածը:
Լուսավոր վարդապետությամբ սկսում է մեկնել առակը՝ «արքայության խոսք» կոչելով ավետարանը, որը ոչ թե նյութական բարիք է, այլ հոգևոր ու աստվածային: Քարոզում է, որ հավատով աշակերտածները ժառանգելու են երկնքի թագավորությունը: Իսկ «լսելն» ու «չհասկանալը» [վերաբերում է նրանց, ովքեր], ինչպես հրեաները, չբացեցին սրտի առագաստը և հոժարակամորեն ծածկեցին [աստվածային] խոսքի սերմը՝ [այն] մշտապես հիշելու միջոցով զգուշություն չցուցաբերելով, ուստիև սատանան [այն] հափշտակեց. [սակայն] ո՛չ բռնությամբ, այլ նրանց անձնիշխան մտքի հա-վանությամբ մոռացության տվեց աստվածային խոսքերը՝ ախտերով [դրանց] կոխոտմամբ:
Մաղաքիա արք. Օրմանյան
ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: