Ա. Լոպուխին
23-24. որ թելից մինչև կոշիկի կապն անգամ չեմ վերցնի քեզ պատկանող իրերից, որպեսզի չասես, թե «ես հարստացրի Աբրամին», [23] բացի ծառաների կերածից և ինձ հետ եկած մարդկանց բաժիններից՝ Աները, Եսքողն ու Մամբրեն թող վերցնեն իրենց բաժինը»: (Սինոդական թարգ․)
…թելից մինչև կոշիկի կապն անգամ չեմ վերցնի… Աները, Եսքողն ու Մամբրեն թող վերցնեն իրենց բաժինը… «Անկարելի է չանդրադառնալ նահապետի այս հրաշալի, իսկապես վեհանձն կերպարին, որն այսօրինակ արժանապատվության զգացումով հրաժարվում է օրենքով իրեն պատկանող ավարից՝ չմոռանալով պաշտպանել իր դաշնակիցների իրավունքները» (Գ.Կ. Վլաստով)։ Աբրամը չէր մոռացել նույնիսկ իր դաշնակից ընկերներին՝ Աներին, Եսքողին ու Մամբրեին, թեև նրանք տանն էին մնացել և նահապետի շահերն էին պաշտպանում իր հարկադրված բացակայության ընթացքում։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչեւ կօշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպէսզի չասես, թէ՝«ես հարստացրի Աբրամին»,
(Արարատ թարգ․) Որ մի թելից մինչև կոշիկի կապն անգամ ոչինչ չեմ վերցնի քո ունեցածից, որպեսզի չասես, թե Աբրամին ես հարստացրի,
(Գրաբար) եթէ ի շաղամաթէ միոջէ մինչև ի խրացս մի կօշկաց առից ես յամենայնէ որ ինչ քո՛ իցէ. զի մի՛ ասիցես թէ ես մեծացուցի զԱբրամ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: