Ա. Լոպուխին
Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տերը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»: (Սինոդական թարգ․) [15]
«Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»…քանզի նա վախեցել էր։»... Ինչ-որ տագնապի կամ երկյուղի զգացմունքը՝ ինչպես խղճի տանջող ձայն և պատժի վախը, մեղքի բնական հետևանքներն են (3։12-13) այն մարդկանց հոգիներում, որոնք դեռ բարոյապես չեն անզգամացել և դեռ հասու են ապաշխարությանը։ Իր հավատքի տկրության համար անկեղծ զղջում առաջացավ Սառայի մոտ, քանի-որ առաքյալը հետագայում պատշաճ է գտնում գովել նրա հավատքը(Եբր. 11։11)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»:
(Արարատ թարգ․) Եվ քանի որ Սառան վախեցավ, ուրացավ և ասաց. «Ես չեմ ծիծաղել»: Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»:
(Գրաբար) Ժխտեաց Սառա և ասէ, թէ. Ո՛չ ծիծաղեցայ։ Քանզի երկեա՛ւ։ Եւ ասէ. Ո՛չ այդպէս. այլ ծիծաղեցա՛ր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: