Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:11

Հովհաննես Ծործորեցի

Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի:

 

    Եվ ձեր մեջ եղած մեծը թող լինի ձեր սպասավորը:

    Քանի որ ամբարտավանության համար [փարիսեցիներին ու օրենսգետներին] նախատեց, աշակերտներին խրատում է փախչել նրանց հպարտությունից, ովքեր շատերից պահանջում էին սպասավորություն և հրապարակներում ողջույններ, որովհետև սա Բանսարկուի գործն է: Իսկ Ինքը, նրան հակառակ, խոնարհությունը սահմանեց, ինչպես ամենուր, այսինքն` լեռան վրա և մանուկներին մեջտեղ բերելով 1253, նաև այստեղ, որպեսզի հպարտությունն արմատախիլ անի և խոնարհությամբ երկինք բարձրացնի, որովհետև խոնարհության առաքինությանը, որը [Տերն] Ինքը ցուցաբերեց գործով և սովորեցնում է խոսքով, հավասար ոչինչ չկա:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:8