Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:13

Հովհաննես Ծործորեցի

Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի:

 

    Բայց ով մինչև վերջ համբերի, կապրի:

    Սրանով [Տերը] ցույց է տալիս, որ [շատացած անօրինությունը] առաքինիներին ու ժուժկալներին չի խանգարի, քանի որ ընդդեմ փորձությունների ալիքների` անշարժ վեմի պես համբերությամբ կամրանան, ինչպես որ Հոբ նահատակին էլ [չխանգարեցին] նորանոր ու անընդհատ եկած փորձությունները: Իսկ «ով մինչև վերջ համբերի, նա կապրի» խոսքը [նշանակում է], որ ոմանք միառժամանակ դիմանում են նեղություններին, բայց հետո վտանգների մատնվում, և այսպիսիք գովելի չեն. այլ ովքեր մինչև մահ ջանք թափելով` համբերում են վշտերին, նրանք են, որ այստեղ ապրում են սիրո օրենքով հարստացած, իսկ այնտեղ` անսպառ կյանքում, կթագավորեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:9