Հովհաննես Ծործորեցի
Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի.
Ուստի դրանից առե՛ք այդ քանքարը և տվեք նրան, ով տասը քանքար ունի:
Նայիր և հասկացիր, թե որքա՛ն մարդասեր է, որ բարիքներն առանց միջնորդի տվեց, իսկ վրեժխնդրությունն ուրիշներին է հրամայում կատարել` սպասավոր զորություններին 1411, ինչպես հնում, որ երկնքից հացը Ինքը տվեց նրանց ուտել, իսկ երբ տրտնջացին, «չար հրեշտակի միջոցով տանջանք ուղարկեց նրանց մեջ» (Սաղմ. 77։49): Բայց ի՞նչ է քանքարը վերցնելը: Ինձ թվում է` ով խոսքի կամ այլ բանի շնորհ ունի և գործով չի կիրառում իր կամ շատերի օգտի համար, շնորհը ևս կորցնում է, ինչպես Հուդան:
«Տվե՛ք,-ասում է,- նրան, ով տասը քանքար ունի».
այստեղ հայտնում է, որ Իր անպատմելի բարերարության պատճառով բոլորի համար փառք է պատրաստել ի սկզբանե, բայց երբ ոմանք անձնիշխանությամբ ու գիտությամբ անարժան են դառնում այդ գովեստին ու փառքին, այդ ժամանակ նրանց պատիվը շնորհում է արժանավորներին ու կատարյալներին, ինչպես որ Հուդան դուրս եկավ [տասներկուսի միջից], և Մատաթիան մտավ: Եվ զարմանալի չէ սա, որովհետև եթե անարժանը միառժամանակ պատիվ վայելեց, թեպետ չճանաչեց դրա մեծությունը, որքա՛ն է պատշաճում սրբերին նրանց ժառանգությունը, ինչպես և ասում է [Տերը].
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:14

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: