Ծննդոց գրքի մեկնություն 29:15

Ա. Լոպուխին

Պայման է կնքում նրա հետ Եվ Լաբանը Հակոբին ասաց.  «Դու, որ իմ  ազգականն ես, մի՞ թե  պիտի ինձ  ձրի ծառայես: Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»: [15] (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ, իբրև թե անհանգստանալով Հակոբի շահերի համար, Լաբանը հետաքրքրվում է` արդյոք Հակոբի ծառայությունը շատ թանկ չի արժենա իր համար: Հակոբին վարձու աշխատողների հետ չհավասարեցնելով հանդերձ՝ Լաբանը, այնուամենայնիվ, դեմ չէ օգտագործելու նրա կարողությունները և ուժը: Լաբանը իր հարցով Հակոբին հասկացնել է տալիս (համար 18), որ իրեն գումարը չի հուզում, այլ միայն իր դստեր հետ նրա ամուսնությունն է ցանկանում:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Լաբանն ասաց Յակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի: Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ եղբայրն ես, պիտի առանց վարձի ծառայես ինձ: Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»:
(Գրաբար) Եւ ասէ Լաբան ցՅակոբ. Զի՞ եղբայր իմ ես դու, ոչ ծառայեսցես ինձ ձրի. յայտ արա ինձ զինչ իցեն վարձք քո: