Ա. Լոպուխին
Սրա համար էլ յոթ տարի ծառայի´ր և ինձ յոթ տարի ծառայելու դիմաց նրան էլ քեզ կին կտամ: [27] (Սինոդական թարգ․)
Իր մեղավորությունը կոծկել և Հակոբին ևս յոթ տարի իրեն ծառայեցնել ցանկացող Լաբանը՝ նրան առաջարկում է ավարտին հասցնել Լիայի հետ ամուսնության մեկշաբաթյա արարողությունը (schebua, այսինքն` մեկ շաբաթ, ոչ թե յոթ տարիներ, ինչպես օր.` Դան. 9:2, 24) և դրանից հետո միայն ամուսնանալ Ռաքելի հետ:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ համար աշխատած այդ եօթը տարուայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կին կը տամ»:
(Արարատ թարգ․) Լրացրու այս յոթ օրերը, և ես նրան էլ քեզ կտամ, եթե ինձ մոտ ծառայես ևս յոթ տարի»:
(Գրաբար) Արդ կատարեա եւթն եւս ամ ընդ նորա. եւ տաց քեզ եւ զնա` փոխանակ վաստակոցն, զոր վաստակեսցես ինձ զեւթն ամ եւս այլ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: