Ա. Լոպուխին
Նա հարցրեց նրանց. «Նա ողջ–առո՞ղջ է»: Նրանք ասացին. «Ողջ–առողջ է»: Այդ պահին նրա դուստր Ռաքելը գալիս է իր ոչխարների հետ: [6] (Սինոդական թարգ․)
Հուն.` υγιαίνειν, սլավ.– ռուս. «ողջ լինել» բառը մի տեսակ նեղացնում է եբրայերեն schalom lo իմաստը, որը նշանակում է «բարեկեցություն ընդհանուր առմամբ և բոլոր պարագաներում»: Ռաքելի` ոչխարների հետ ջրհորի մոտ գալը և նույն պահին հովիվների նրա հոր` Լաբանի մասին խոսելը ոչ թե գրողի հնարամտության (սա Գրյունկելի կարծիքն է), այլ իսկապես զուգադիպության արդյունք է:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նա հարցրեց նրանց. «Նա ողջ-առո՞ղջ է»: Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է»: Հէնց այդ պահին նրա դուստր Ռաքէլը գալիս էր ոչխարների հետ:
(Արարատ թարգ․) Եվ դարձյալ հարցրեց. «Նա ողջ և առո՞ղջ է»: Եվ նրանք պատասխանեցին. «Առողջ է, և ահա նրա դուստր Ռաքելը գալիս է ոչխարների հետ»:
(Գրաբար) Ասէ ցնոսա. Ո՞ղջ իցէ: Եւ նոքա ասեն` Ողջ է: Եւ ահա Ռաքէլ դուստր նորա գայր ընդ խաշինսն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: