Ծննդոց գրքի մեկնությու 3:23

Սրբ. Եփրեմ Ասորի

Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնությու գլուխ 3:22

   

Ա. Լոպուխին

23-24. Եվ Տեր Աստված արտաքսեց նրան Եդեմական պարտեզից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր։ [24] (Սինոդական թարգ․)

   

   Դրախտի ողջ պատմության ավարտն անկյալ նախածնողների այնտեղից վտարվելու փաստն էր գլխավորաբար այն նպատակով, որպեսզի զրկի նրանց օտվելու կենաց ծառի պտուղներից:

   Տեղադրեց քերովբեներին ու ամեն կողմ դարձող բոցեղեն սրին... Որպեսզի վերջնականապես մարդկանց մուտքն արգելափակի դեպի դրախտ, Աստված երկնային բնակիչներից մեկին՝ քերովբեներին, կարգում է դրախտի մուտքի պահապան: Բացի դրանից առաքում է երկնային հատուկ կրակ, որը դուրս էր գալիս երկրի ընդերքից և շողացող շեղբի նման փայլատակում պտտվող սրի մոտ:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր:
(Արարատ թարգ․) Ուստի Տեր Աստված դուրս բերեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից ստեղծված էր:
(Գրաբար) Եւ եհան արձակեաց զնա Տէր Աստուած ի դրախտէ անտի փափկութեան՝ գործե՛լ զերկիր ուստի առաւ։