Ծննդոց գրքի մեկնություն 38:12

Ա. Լոպուխին

Շատ օրեր անց մեռավ Շավանի աղջիկը` Հուդայի կինը: Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա` իր ոչխարները խուզելու: [12] (Սինոդական թարգ․)
   
   Ըստ Միդրաշի՝ «շատ օրեր» ասվածը հավասար է 2 ամսի: Կնոջ մահվան հիշատակումը անմիջական կապ ունի Հուդայի արկածախնդիր պատմության հետ (հ. 16-17), որը չէր կարող տեղի ունենալ ամուսնացած մարդու հետ: Ըստ սովորական սգի՝ Հուդան ընկերոջ՝ Իրասի հետ (ըստ Յոթանասնիցի, հմմ. սլավ.` հովվի հետ՝ խառնելով եբր. rea` ընկեր, roeh` հովվի հետ) գնում է Թամնա (Հուդայի ցեղի հյուսիսարևմտյան սահմանը, Հեսու, 15:57)՝ մասնակցելու ոչխարները խուզելու տոնին (հմմ. Ծննդ., 31:19 Ա Թագ. 25:4, Բ Թագ. 13:23):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․)Թամարը գնաց ու ապրեց իր հօր տանը: Շատ օրեր անցան, եւ մեռաւ Յուդայի կին Շաւան: Յուդան սգից դուրս գալուց յետոյ իր ոդողոմացի հովիւ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու:
(Արարատ թարգ․) Եվ շատ օրեր անց մեռավ Շավայի դուստրը՝ Հուդայի կինը: Եվ Հուդան սգից դուրս գալուց հետո իր բարեկամ ոդողոմացի Իրասի հետ գնաց Թամնա՝ իր հոտերը խուզողների մոտ:
(Գրաբար) Բազմացան աւուրքն. եւ մեռաւ դուստրն Շաւայ` կին Յուդայ: Մխիթարեցաւ Յուդա` եւ գնաց ի կտուրս խաշանց իւրոց, ինքն եւ Իրաս հովիւ իւր Ոդողոմացի ի Թամնա: