Ծննդոց գրքի մեկնություն 38:11

Ա. Լոպուխին

Հուդան ասաց իր հարս Թամարին. «Այրի՛ մնա քո հոր տանը, մինչև որ մեծանա իմ որդի Սելոմը»: Հուդան վախենում էր, որ նա էլ կմեռնի եղբայրների պես: Եվ Թամարը գնաց ու ապրեց իր հոր տանը: [11] (Սինոդական թարգ․)
   
   Թեև հնարավոր էր, որ Սելոմը իրոք դեռ ամուսնության տարիքի չէր, բայց Հուդայի՝ Թամարին՝ իբրև որբևայրի, հոր տուն ուղարկելու հրահանգի իրական պատճառը նրա սնապաշտական վախն էր Թամարի նկատմամբ: Իբրև Թամարը մի կին էր, ով մահ է բերում նրան, ով ամուսնանում էր իր հետ (հմմ. Տոբ. 3:7–8), (ըստ հրեական հին  սովորույթի՝ կինը, ում 2 ամուսինները մահացել էին, խիստ ասած, 3–րդ անգամ ամուսնանալու իրավունքից զրկվում էր): Հուդան ժամանակ էր ձգում Թամարին Սելոմի հետ ամուսնացնելու խոստումն իրագործելու համար՝ իրականում հարսին դատապարտելով հավերժական այրիության (հ. 14). դա անարդար վարմունք էր,  ինչն էլ  հետո Հուդան խոստովանեց (h. 26): Արդյունքում,  Թամարը խորամանկությամբ հասնում է նրան, ինչն անթույլատրելի էր օրենքով (հ. 14-26):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Յուդան ասաց իր հարս Թամարին. «Այրի՛ մնա քո հօր տանը, մինչեւ որ մեծանայ իմ որդի Սելոմը»: Յուդան վախենում էր, որ նա էլ կը մեռնի իր եղբայրների պէս:
(Արարատ թարգ․) Եվ Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որպես որբևայրի նստիր քո հոր տանը, մինչև մեծանա իմ Սելոմ որդին», որովհետև մտածեց. «Գուցե սա էլ մեռնի իր եղբայրների պես»: Եվ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը:
(Գրաբար) Եւ ասէ Յուդա ցԹամար նու իւր. Նիստ այրի ի տան հաւր քոյ` մինչչեւ եղիցի մեծ Սելովմ որդի իմ. զի ասէր` թէ գուցէ եւ նա եւս մեռանիցի որպէս եւ եղբարքն նորա: Գնաց Թամար` եւ նստաւ ի տան հաւր իւրոյ: