Ծննդոց գրքի մեկնություն 39:19

Ա. Լոպուխին

Երբ տերը լսեց իր կնոջ խոսքերը, թե՝ «այսպես վարվեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացավ։ [19] (Սինոդական թարգ․)
   
   Թե ում վրա բարկացավ Պետափրեսը՝ Հովսեփի, թե կնոջ վրա, չի ասվում։ Հուդայական մեկնության համաձայն՝ Պետափրեսը չհավատաց իր կնոջ մեղադրանքին, քանզի հակառակ դեպքում նա պիտի մահապատժի ենթարկեր այն մարդուն, որ ուզում էր պղծել իր առագաստը, սակայն նա չէր ուզում քննել գործը՝  խուսափելով իր և իր ընտանիքի խայտառակումից։ Այն, որ նրա բարկությունը առաջին հերթին  ուղղված էր Հովսեփին, ակնհայտ էր նրա կատարած գործողություններից. նա բանտարկում է Հովսեփին՝ հավանաբար  չլսելով մեղադրյալին, որի ինքնապաշտպանության մասին տեքստը ոչինչ չի ասում։ «Եթե,– Պետափրեսի մասին ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը,– նա չէր հավատում, չպետք է բանտարկեր Հովսեփին, իսկ եթե հավատում էր, որ եգիպտուհու խոսքերը ճշմարիտ են,  ապա Հովսեփը արժանի էր ոչ թե բանտարկության, այլ մահապատժի և ամենածանր տանջանքների… Սակայն Բարձրյալը թույլ չէր տալիս օտարերկրացուն անմիջապես սպանել պատանուն» (Զրույց 62)։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Երբ տէրը լսեց իր կնոջ պատմածը, թէ՝ «Այսպէս վարուեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացաւ:
(Արարատ թարգ․) Եվ երբ նրա տերը լսեց կնոջ խոսքերը, թե՝ «Այսպես վարվեց քո ծառան ինձ հետ», բորբոքվեց բարկությամբ:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ լուաւ տէրն նորա զբանս կնոջն իւրոյ` զոր խաւսեցաւ ընդ նմա եւ ասէ, թէ Այսպէս արար ընդ իս ծառայն քո, բարկացաւ սրտմտմութեամբ: