Ա. Լոպուխին
Եվ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից աղաղակում է ինձ։ (Սինոդական թարգ․)[10]
Եվ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր... Քանի որ Կայենը զղջալու և թողություն խնդրելու պատրաստակամություն չցուցաբերեց, ապա Աստված, ի վերջո, դատապարտում է նրան, որով դրսևորում է Իր ամենատեսությունը, ամենազորությունը, արդարադատությունն ու գթասրտությունը:
vՔո եղբոր արյան կանչը երկրից աղաղակում է ինձ... Սա Աստվածաշնչում հաճախ գործածվող համարժեքն է ծանր հանցագործությունների, որոնք մարդկանց կողմից անպատիժ են մնացել անգիտության կամ անփութության հետևանքով, մինչդեռ արժանի փոխհատուցում ստացել Աստծո կողմից (Ծննդ. 18։20–21, 19։13, Ելք 3։9, Հոբ 24։12, Հակ. 5։4, Եբր. 12։24): «Աբելի արյունն աղաղակում է, այսինքն՝ վրեժ է պահանջում (Հայտ. 6։9-10), այն աղաղակում է երկրից հենց ավերման գործողության մասին, որն ըստ բնության կարգի՝ իր դեմ հարուցում է ավերիչ այլ ուժեր: Նրա աղաղակը հասնում է անգամ առ Աստված, քանի որ Աբելը հետմահու էլ խոսում է հավատով(Եբր. 11։4)՝ դնելով իրեն Աստծո բարեհաճ ներկայության մեջ» (սբ. Ֆիլարետ): Այդ աղաղակի երկինք հասնելու իրողությունը, աստվածային ամենատեսության վերաբերյալ մտքի պատկերավոր արտահայտությունն է, ինչը դրսևորվում է լսելի բացականչությամբ նաև այնտեղ, ուր մարդը ջանում է ամեն ինչ քողարկել խուլ լռությամբ:
--------------------------------
[10(Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ:
(Արարատ թարգ․)Եվ Նա ասաց. «Ի՞նչ ես արել, քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է Ինձ:
(Գրաբար) Եւ ասէ Աստուած. Զի՞նչ գործեցեր զայդ. գոչումն արեան եղբօր քո բողոքէ՛ առ իս յերկրէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: