Ա. Լոպուխին
13-14. Հովսեփը առավ իր երկու որդիներին` Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն` Իսրայելի ձախ կողմում, և Մանասեին իր ձախում, այսինքն` Իսրայելի աջ կողմում, ու մոտեցրեց նրան: [13] Սակայն Իսրայելը մեկնեց իր աջ ձեռքը և դրեց Եփրեմի գլխին, թեև նա կրտսերն էր, իսկ ձախը` Մանասեի գլխին։ Թեև Մանասեն էր անդրանիկը, սակայն նա դիտավորությամբ իր ձեռքերն այդպես դրեց: (Սինոդական թարգ.)
Այն, ինչ մինչ այժմ ասում և անում էր Հակոբը, դուրս չէր գալիս երեխաների նկատմամբ ծնողների ունեցած նորմալ վերաբերմունքի սահմաններից: Հավատարիմ մնալով այս ձևին՝ Հովսեփը ավագ որդուն դնում է նահապետի աջ կողմում, իսկ կրտսերին` ձախ: Բայց նահապետը, ժամանակին ավագ եղբոր փոխարեն ստացած լինելով հատուկ օրհնությունը (սակայն դա եղել էր ոչ առանց իր հորն ուղղված աստվածային հատուկ ցուցման), այժմ էլ նույն աստվածային ներշնչանքով ավագ եղբայր Մանասեի փոխարեն նախապատվությունը տալիս է կրտսեր եղբայր Եփրեմին։ Հակոբը հատուկ դիտավորությամբ և առողջ գիտակցությամբ (եբրայերեն` «sikkel») իր աջ ձեռքը դնում է կրտսեր, իսկ ձախ ձեռքը ավագ թոռան վրա (աջ ձեռքը հրեաների մոտ էլ էր ձախից նախընտրելի, Գ Թագ. 2։19 և այլն):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայէլի ձախ կողմում, եւ Մանասէին իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայէլի աջ կողմում, ու մօտեցրեց նրան:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը վերցրեց նրանց երկուսին՝ Եփրեմին իր աջ ձեռքով դեպի Իսրայելի ձախ կողմը, և Մանասեին իր ձախ ձեռքով դեպի Իսրայելի աջ կողմը, ու մոտեցրեց նրան:
(Գրաբար) Եւ առեալ Յովսէփայ զերկուս որդիսն իւր. զԵփրեմ ընդ աջմէ, ի ձախմէ Իսրայէլի. եւ զՄանասէ ի ձախմէ` յաջմէ Իսրայէլի. մատոյց զնոսա առ նա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: