Ա. Լոպուխին
17-18. Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, և դա ծանր թվաց նրան: Եվ նա բռնեց իր հոր ձեռքը՝ այն Եփրեմի գլխից Մանասեի գլխին տեղափոխելու համար: [17] (Սինոդական թարգ․)
Առաջնեկության բնական կարգի հետ կապված (կամ «կարգին հետևելով»)՝ Հավսեփը ենթադրում է, որ կրտսեր թոռանը բարձրացնելու հարցում հոր կողմից սխալ է արվել, ուստի փորձում է ուղղել այն:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան: Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին:
(Արարատ թարգ․) Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխին, իրեն ծանր թվաց. նա բռնեց հոր ձեռքը, որ այն հեռացնի Եփրեմի գլխից և դնի Մանասեի գլխին:
(Գրաբար) Եւ տեսեալ Յովսէփայ եթէ արկ հայրն զաջ իւր զգլխովն Եփրեմի, ծանր թուեցաւ նմա. եւ աւգնեաց Յովսէփ ձեռին հաւրն իւրոյ, հանել զնա ի գլխոյն Եփրեմի` ի գլուխն Մանասէի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: