Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:12

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Իսկ Հիսուս, դա լսելով, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ՝ հիվանդները»։
   
    Ի՞նչ է պատասխանում անհուն Իմաստությունն Ինքը: «Առողջները, — ասում է Նա, — բժշկի կարիք չունեն, այլ՝ հիվանդները»: Տե՛ս, թե Տերն ինչպես է փարիսեցիների խոսքերից բխեցնում բոլորովին հակառակ եզրակացությունը: Նրանք Փրկչին մեղադրում էին հարկահավաքների (մաքսավորների) հետ շփվելու համար, իսկ Հիսուս, ընդհակառակը, ասում է, որ նրանց հետ շփում չունենա՛լն Իր համար անարժան գործ կլիներ՝ անհամապատասխան Իր անսահման մարդասիրությանը, և որ այդպիսի մարդկանց ուղղելը ոչ միայն որևէ հանդիմանանքի արժանի գործ չէ, այլ, ընդհակառակը, խիստ կարևոր ու անհրաժեշտ քայլ է՝ շատ մեծ գովասանքի արժանի
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին:
   

    Երբ Հիսուսը լսեց, ասաց նրանց. «Բժիշկն առողջներին չէ պետք, այլ հիվանդներին»:

    Տե՛ս այստեղ աշակերտների բարեմտությունը, որ [Ուսուցչին] հայտնեցին նրանց քրթմնջյունի մասին ու չծածկեցին կամ ըստ նրանց կամքի չհեռացան [Նրանից], այլ հայտնելով՝ կամեցան սովորել պատահածի խորհուրդը: Որովհետև այն, որ Նա արդարությամբ գերազանցում էր Օրենքը, գիտեին, բայց թե ինչու էր մեղավորների հետ ուտում, դրան տեղյակ չէին: Ուստի անեզրական Իմաստությունը, թեպետ գիտեր նրանց խորհուրդները, բայց երբ [աշակերտները] հայտնեցին, [այդ ժամանա՛կ] սովորեցրեց՝ ոչ միայն Իր աշակերտներին, այլև փարիսեցիներին, թե [մեղավորներին] չմոտենալը Նրա մարդասիրությանը վայել չէ, իսկ մոտենալը ոչ միայն վնաս չէ, այլև մեծ առաքինություն և կարևոր անհրաժեշտություն: [Այսպես ասաց], որպեսզի սրանով սփոփեր հրավիրյալներին, ամաչեցներ փարիսեցիների տմարդի բնավորությունը և Իր աշակերտների միտքը կասկածներից ազատեր: Նկատի ուներ նաև այն վաղնջական մարգարեությունը, որը Նրա մասին ասում է. «Կծագեցնեմ Ինձնից երկյուղածների համար արդար Արեգակին, և Նրա թևերին բժշկություն է» (հմմտ. Մաղ. 4։2), որովհետև ինչպես որ մարմնի բժշկություն [է Նա պարգևում], այդպես էլ մտքի լուսավորություն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9