Ա. Լոպուխին
«Եվ երբ Նա հրաման տվեց քաթանե հագուստով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Կրա՛կ վերցրու անիվների միջից, քերովբեների մեջտեղից», և երբ նա գնաց ու կանգնեց անիվի կողքին»։ [6] (Սինոդական թարգ․)
Մարգարեն վերադառնում է երկարատև ընդմիջարկումով ընդհատված պատմությանը, դրա համար էլ կրկնում է գրեթե ամբողջ 2-րդ համարը, սակայն «ածուխ» բառի փոխարեն գործածում է «կրակ» ընդհանրական անունը, ինչպես որ նաև հաջորդ համարում է։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մինչ Աստուած հրահանգ էր տալիս սուրբ սքեմ հագած մարդուն ու ասում էր՝ «Կրա՛կ առ քերովբէների մէջտեղում եղող այդ անիւների միջից», -
(Արարատ թարգ․) Երբ հրամայեց քաթանով զգեստավորված մարդուն. «Անիվների միջից, քերովբեների մեջտեղից կրա՛կ վերցրու», նա գնաց ու կանգնեց անիվի կողքին։
(Գրաբար) Եւ եղև մինչդեռ տա՛յր զպատուէր առնն որ զգեցեալ էր զպատմուճանն սուրբ, և ասէր. Ա՛ռ հուր ՚ի միջոյ անուո՛ցդ ի միջոյ քրովբէիցդ. և եմուտ և եկաց ի մէջ անուոցն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: