Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։21

Ա. Լոպուխին

««Իսկ որոնց սրտերն իրենց գարշելիությունների և իրենց պղծությունների հետևից են գնում, նրանց արարքներն իրենց գլխով պիտի տամ»,- ասում է Տեր Աստված»։ [21] (Սինոդական թարգ․)
   

   Այս սպառնալիքը հազիվ թե վերաբերում էր Հրեաստան վերադարձած գերյալներին, որոնք չէին դադարի կռապաշտությունից (որովհետև այդպիսի զարգացումը, համաձայն նախորդող մտքերի, խիստ անհավանական էր), այլ ավելի շուտ Երուսաղեմում մնացածներին, և այդ դեպքում արդեն խոսքի ընթացքը վերադառնում է իր սկզբնահատվածին։ Եբրայեցերենում այս համարի սկիզբն այդքան էլ հարթ չի ընթանում․ 21-րդ համարի բ) մասը համարժեք է 9:10-րդ, 16:43-րդ համարներին։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Բայց գարշելի կուռքերին նուիրուած նրանց սրտի համար, նաեւ ա՛յն անօրէնութիւնների համար, որ գործել են, ա՛յն ընթացքի համար, որ ցոյց են տուել, պատիժ եմ բերելու նրանց գլխին»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Իսկ որոնց սրտերը իրենց գարշելի քանդակների և պիղծ կուռքերի հետևից են գնում, նրանց արարքներն իրենց գլխով պիտի տամ",- ասում է Տեր Աստված»։
(Գրաբար) Եւ ըստ գարշելեաց սրտից նոցա, և ըստ անօրէնութեանցն նոցա զոր արարին, և ըստ ճանապարհացն յոր գնային՝ հատուցից ‘ի գլուխս նոցա՝ ասէ Ադովնայի Տէր: