Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց ինձ. «Ասա՛. Այսպես է ասում Տերը. «Դուք ինչ որ ասում եք, ո՛վ Իսրայելի տուն, և ինչ որ ձեր մտքին գալիս է, այդ Ես գիտեմ»»։[5] (Սինոդական թարգ․)
«Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա» - չնայած այն բանին, որ մարգարեն արդեն իսկ ոգեշնչված հոգեվիճակում՝ էքստազի մեջ էր և, հետևաբար, սովորական ներշնչանքը որքա՜ն է տարբերվում էքստատիկ ներշնչանքից. առաջինն առանձնահատուկ սրություն է հաղորդում մտքին, երկրորդը՝ հոգևոր ընկալունակությանը և զգացմունքայնությանը:
«Իսրայելի տուն» - այդպես է կոչվում, քանի որ 25 իշխանները ներկայացնում էին Իսրայելի տունը։
«Ինչ որ ձեր մտքին գալիս է» - Դավաճանության և Նաբուգոդոնոսորի դեմ դիմադրության ծրագրերը սկզբում գաղտնի էին պահվում։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տիրոջ Հոգին իջաւ վրաս ու ասաց ինձ. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այսպէ՛ս ասացիք, Իսրայէլի՛ տուն, ու ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց ինձ. «Ասա՛. Այսպես է ասում Տերը. "Դուք այսպես եք մտածում, ո՛վ Իսրայելի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում եղածը։
(Գրաբար) Եւ եհաս ‘ի վերայ իմ Ոգի Տեառն՝ և ասէ. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ա՛յդպէս ասացէք տո՛ւնդ Իսրայէլի, և զխորհուրդ ոգւոց ձերոց ես գիտե՛մ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: