Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։11

Ա. Լոպուխին

«Ասա՛. Ես ձեզ համար նշան եմ․ ես ինչպես որ արեցի, նույնպես է լինելու նրանց հետ, նրանք պիտի մատնվեն տարագրության, գերեվարության»։ [11] (Սինոդական թարգ․)
   

   «Նշան»-ը հիմնականում վերաբերում է գերիներին (այն գերիներից խլում է հայրենիք շուտափույթ վերադարձի իրենց հույսը), չնայած որ այդ նշանը կիրականանա միայն Երուսաղեմում մնացածների վրա. այստեղից էլ հետևում է դերանունների՝ 2-րդ և 3-րդ դեմքերով կիրառությունը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) ես խորհրդանշան եմ ձեզ համար Երուսաղէմի մէջ. ինչպէս որ արել եմ քեզ՝ այնպէս էլ լինելու է նրանց հետ, որովհետեւ պանդխտութեան ու գերութեան են գնալու:
(Արարատ թարգ․) Ասա՛. Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպես որ արեցի, նույնպես է լինելու նրանց, նրանք պիտի տարագրվեն, գերեվարվեն։
(Գրաբար) թէ ես նշանա՛կ արարից 'ի մէջ դորա. որպէս արարիդ՝ այնպէս եղիցի դմա. զի 'ի պանդխտութիւն և' ի գերութիւն երթիցեն: