Ա. Լոպուխին
«Դաշտային բույսերի պես բազմացրի քեզ․ դու աճեցիր ու մեծացար և սքանչելի գեղեցկության հասար. կրծքերդ բարձրացան, ու աճեցին քո մազերը, բայց դու մերկ էիր ու չծածկված»։ [7] (Սինոդական թարգ․)
«Բազմացրի քեզ» - սա ցուցում է Եգիպտոսում Իսրայելի արագ բազմացման մասին, և ի դեպ, այստեղ տեղի է ունենում շեղում մինչև այս պահը խստագույնս պահպանված այլաբանական մոտեցումից. երեխայի մասին չի կարելի ասել, որ նա բազմացվել, «շատացվել» է:
«Դաշտային բույսերի պես» - սա բանաստեղծական համեմատություն է։
«Սքանչելի գեղեցկության հասար» - բառացիորեն՝ «գեղեցկությունների գեղեցկությանը»։ Չնայած որ այստեղ կիրառվող եբրայեցերեն «ադի» բառն ունի ենթադրողական և կասկածանք արտահայտող նշանակությունն է. խոսքը այստեղ հազիվ թե վերաբերում է բնական գեղեցկությանը (այդ իսկ պատճառով էլ առաջարկվում է այս հատվածում տարընթերցել «ադդիմ»՝ «դաշտանային ցիկլ»)։
«Աճեցին քո մազերը» - Երկար մազերը հասունացած կանացիության նշան են։
«Մերկ էիր ու չծածկված» - եբրայեցերենում այստեղ առկա է բառախաղ (ալիտերացիա)՝ էռօմ և էռեյա բառերի միջև։ Նշված կերպով սովորաբար քայլում են բեդվինների երեխաները։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Աճի՛ր, քանի որ դաշտի բոյսի պէս աճեցրի քեզ»»: Աճեցիր եւ ուռճացար, եկար մտար քաղաքների այս քաղաքը: Ստինքներդ կազմաւորուեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր:
(Արարատ թարգ․) Դաշտի բույսի պես քեզ բազմացրի, և դու շատացար ու մեծացար և դարձար զարդերի զարդը. ստինքներդ կազմավորվեցին, ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։
(Գրաբար) քանզի իբրև զբո՛յս ագարակի ետու զքեզ. և բազմացար՝ և մեծացար, ե եկիր մտե՛ր դու 'ի քաղաքս քաղաքաց. ստինք անկան քո՝ և մազք արձակեցան. և դու էիր մե՛րկ խայտառակ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: