Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։23

Ա. Լոպուխին

«Իսրայելի բարձր լեռան վրա պիտի տնկեմ այն, և նա ոստեր պիտի արձակի ու պտուղ պիտի տա և վեհաշուք եղևնի պիտի դառնա, և նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թռչուններ, բոլոր տեսակի փետրավորները կբնակվեն նրա ոստերի հովանու ներքո»։ [23] (Սինոդական թարգ․)
   

    «Ու պտուղ պիտի տա» - սա բանաստեղծական հուզականության արտահայտություն է գեթ, քանի որ մայրին անպտուղ ծառ է։

   «Ամեն տեսակի թռչուններ» - ասել է թե՝ տարբեր ժողովուրդներ։ Այստեղ ակնարկվում է Մեսիայի թագավորության համընդհանրության մասին (հմմտ․ Դան 2:35, Մատթ․ 13:32):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) եւ այն կախելու եմ Իսրայէլի բարձր, երեւացող լեռից: Տնկելու եմ, եւ ոստեր է արձակելու այն, պտուղ է տալու, դառնալու է մի մեծ մայրի: Նրա տակ հանգստանալու, նրա հովանու տակ օթեւանելու են բոլոր գազաններն ու թռչունները: Նրա ճիւղերը հաստատ են մնալու նրա վրայ:
(Արարատ թարգ․) Իսրայելի լեռնային բարձունքներում պիտի տնկեմ այն, և նա ոստեր պիտի արձակի ու պտուղ տա. նա ազնիվ եղևին պիտի դառնա. նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թևավոր թռչուններ, նրա ոստերի հովանու ներքո կբնակվեն նրանք։
(Գրաբար) և կախեցից զնա զբարձրացեալ լեռնէն Իսրայէլի. տնկեցից՝ և ոստս արձակեսցէ և պտուղ բերցէ, և եղիցի 'ի մայր մեծ. և հանգիցե՛ն ընդ նովաւ ամենայն գազանք, և ամենայն հաւք թռչունք ընդ հովանեա՛ւ նորա դադարեսցին. և բարունակք նորա 'ի նմի՛ն հաստատեսցին: