Ա. Լոպուխին
6-7. Եվ, երիտասարդ առյուծ դառնալով, նա սկսեց քայլել առյուծների մեջ, առույգ առյուծ դարձավ և սովորեց որս անել, կերավ մարդկանց»։ [6] «Եվ նա կործանեց նրանց ամրոցները և նրանց քաղաքներն ամայացրեց, և երկիրն ու նրա բոլոր բնակավայրերն ամայացան նրա մռնչյունից»։ (Սինոդական թարգ․)
Երկրորդ կորյունը «գործողություններն» ավելի մանրամասնորեն են նկարագրված, քան թե՝ առաջին կորյունինը․ հավելվում է ամբողջ 7-րդ համարը և 6-րդ համարում էլ՝ «նա սկսեց քայլել առյուծների մեջ» արտահայտություն՝ այդպիսով մատնացույց անելով այն միտքը, որ նա դարձավ թագավոր, ինչպես մյուսները, քաղաքականություն վարեց և առևտրական հարաբերությունների մեջ մտավ։ Ամենայն հավանականությամբ, այստեղ նկատի է առնվում հարևան ժողովուրդների հետ կապեր հաստատելը։
«Կործանեց նրանց ամրոցները» - ոչ մի հին թարգմանություն սույն արտահայտությունը չի փոխանցել այնպիսի մի ձևով, որպեսզի այլաբանության կարիք չլինի՝ այն հասկանալու համար (սա վերաբերում է նաև «ամայացրեց նրանց քաղաքները» արտահայտությանը, քանի որ առյուծը չէր կարող այդպիսի բան անել): Սլավոներենում ասվում է՝ «և արածում էր իր զայրույթի մեջ (qrasei)»: Թարգումում՝ «և ավերեց նրանց պալատները»: Վուլգաթան էլ այսպես է թարգմանել այս հատվածը՝ «ամրոցներ կառուցեց»։
«Նրանց քաղաքներն ամայացրեց» - բռնության ու անարդարության միջոցով, ինչպիսին էին, օրինակ, աքսորումները, բռնագրավումները և այլն։
«Եվ երկիրն ու նրա բոլոր բնակավայրերն ամայացան» - այստեղ նկատի են առնվում խեղճ ժողովրդի, հողագործների կեղեքումները։ «Նրա բնակավայրերը» - սլավոներենում ավելի ստույգ՝ «նրա պարունակությունը», այսինքն՝ բնակիչները, անասունները և բնական հարստությունները։
«Նրա մռնչյունից» - դարձյալ վերադառնում ենք այլաբանությանը. առյուծն իր մռնչյունով իրենից հեռու է վանում բոլոր կենդանիներին։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Սա շրջում էր առիւծների մէջ: Առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող:
(Արարատ թարգ․) Նա քայլեց առյուծների մեջ, առույգ առյուծ դարձավ և սովորեց բզկտել ու մարդ լափեց։
(Գրաբար) և շրջէր ‘ի մէջ առիւծուց։ Առիւծացաւ, և ուսաւ յափշտակել յափշտակութիւն, և եղև մարդախա՛նձ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: