Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։12

Ա. Լոպուխին

«Տվեցի նրանց նաև Իմ շաբաթները, որպեսզի դրանք նշան լինեն Իմ և նրանց միջև, որպեսզի իմանան, որ Ես եմ Տերը, որ սրբացնում է նրանց»։[12] (Սինոդական թարգ․)
   
   «Շաբաթները» - Օրենքի բոլոր կանոններից մարգարեն առաջ է քաշում միայն շաբաթը պահելու պատվիրանը (հմմտ․ Ես․ 56:2, 58:13, Երեմ․ 17-րդ գլուխ), քանի որ՝

   ա) այն աչքի էր ընկնում իր առանձնապես խորհրդավոր առեղծվածային իմաստով, մանավանդ երբ այս պատվիրանը դիտարկում ենք որպես նախատիպ ապագայում Տիրոջ շաբաթ օրվա հաստատման համար (Եբր. 4:1-11, Սաղմ․ 94:11):

   բ) շաբաթ օրը սուրբ պահելու հրամանը ծիսական բնույթի պատվիրաններից ամենահինն է:

   գ) այն մարդուն հիշեցնում է աշխարհը ստեղծած Աստծո ամենակարողության մասին:

   դ) գերության տարիներին՝ թլփատության հետ մեկտեղ, շաբաթ օրվա այս պատվիրանը ճշմարիտ իսրայելացու եզակի «տարբերակող» առանձնահատկություններից (նշաններից) մեկն էր («որպեսզի դրանք նշան լինեն Իմ և նրանց միջև»):

   «Իմ» - որովհետև Աստված շաբաթվա մյուս բոլոր օրերից միայն շաբաթ օրն էր Իր համար հատկացրել:

   «Որ սրբացնում է նրանց» - շաբաթ օրը կարծես լեցուն է Աստծո սրբությամբ, Ում և ամբողջովին պատկանում է այդ օրը, հետևաբար շաբաթ օրը պահողը չի կարող անմասն մնալ աստվածային այդ սրբությունից:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Շաբաթ օրերս էլ տուեցի նրանց, որպէսզի նշան լինեն իմ ու նրանց միջեւ, եւ որպէսզի նրանք իմանան, որ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրանց: Եւ այն անապատում ասացի Իսրայէլի տանը. «Իմ հրամաններո՛վ շարժուեցէք», բայց չշարժուեցին: Ասացի. «Պահեցէ՛ք ու գործադրեցէ՛ք օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի»:
(Արարատ թարգ․) Նաև իմ շաբաթները տվեցի նրանց, որ նշան լինի իմ և նրանց միջև, որ իմանան, որ ես եմ Տերը, որ սրբացնում է նրանց։
(Գրաբար) Եւ զշաբաթս իմ ետու նոցա լինել նշանակ ընդ իս և ընդ նոսա. ճանաչե՛լ նոցա թէ ե՛ս եմ Տէր որ սրբեմ զնոսա։ Եւ ասացի ցտունն Իսրայէլի յանապատի անդ՝ թէ 'ի հրամանս իմ գնացէ՛ք, և ո՛չ գնացին. և՝ զիրաւունս իմ պահեցէ՛ք, առնել զնոսա. զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք: