Ա. Լոպուխին
«Եվ ձեզ պիտի անցկացնեմ գավազանի տակով ու ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ»։ [37] (Սինոդական թարգ․)
«Եվ ձեզ պիտի անցկացնեմ գավազանի տակով» - այսինքն՝ «պատիժների կենթարկեմ ձեզ» կամ գուցե նկատի է առնվում այն իմաստը, որ հովիվն իր ողջ հոտին թույլ է տալիս անցնել իր գավազանի տակով, որպեսզի հաշվի, զննի և առանձնացնի ոչխարներին այծերից։
«Ու ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ» - ասել է թե՝ Նոր Ուխտի պարտավորությունների տակ: Սլավոներենում՝ «Ուխտի թվի տակ», այսինքն՝ «Ես ձեզ՝ Ուխտի կողմից որոշված խիստ փոքր թվաքանակի մարդկանցդ, կտանեմ Ավետյաց երկիր (Եզեկ․ 5:3):
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Ձեզ անց եմ կացնելու մականիս տակով, մտցնելու եմ իմ հետ ուխտ կապածների թուի մէջ
(Արարատ թարգ․) -Եվ ձեզ գավազանի տակով պիտի անցկացնեմ և ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ։
(Գրաբար) և Եւանցուցից զձեզ ընդ ցպո՛վ իմով, և մուծից զձեզ ընդ թուով ուխտի իմոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: