Ա. Լոպուխին
«Ես ձեզնից պիտի առանձնացնեմ ապստամբներին և Իմ դեմ անհնազանդ եղողներին։ Նրանց պիտի հանեմ իրենց բնակության երկրից, բայց Իսրայելի երկիրը նրանք չեն մտնելու, և պիտի իմանաք, որ Ես եմ Տերը»։ [38] (Սինոդական թարգ․)
«Եվ ձեզ պիտի անցկացնեմ գավազանի տակով» - այստեղ կիրառվում է «նրանք Իսրայելի երկիր չեն մտնելու» համեմատաբար ավելի մեղմ արտահայտությունը, չնայած որ սպասելի էր «նրանք կորստյան կմատնվեն անապատում» արտահայտությունը, ինչպես ասվում էր Եգիպտոսից ելքի պարագայում։ Ամենայն հավանականությամբ այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ այս դեպքում Աստծո կամքն էր այսպիսին, և ոչ թե նրանով, որ այստեղ մենք ականատես ենք լինում մարգարեի կողմից գործածվող պարզ հռետորական շրջադարձի՝ էվֆեմիզմի (երբ տհաճ երևույթի մասին խոսվում է հաճելի արտահայտչամիջոցների օգնությամբ):
«Իրենց բնակության երկրից» - այսինքն՝ գերության երկրից։ Հնգամատյանում այդպես է կոչվում Քանանը, իսկ այստեղ, ակնհայտորեն, Քաղդեան և բոլոր այն երկրները, որոնցում ցրված էին հրեաները։
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) ու զատորոշելու եմ ձեր միջից ամբարիշտներին եւ ապստամբներին, որպէսզի նրանց հանեմ իրենց բնակած վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայէլի երկիրը: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Ես ձեզնից պիտի մաքրեմ ապստամբներին և իմ դեմ հանցավոր եղողներին հանեմ իրենց պանդխտության երկրից, բայց Իսրայելի երկիրը չեն մտնելու։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) Եւ որոշեցից 'ի ձէնջ զամպարիշտս և զապստամբս. զի 'ի բնակութենէ նոցա հանից զնոսա, և յերկիրն Իսրայէլի ո՛չ մտցեն. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր Աստուած։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: