Ա. Լոպուխին
«Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է խաչմերուկում՝ երկու ճանապարհների բաժանման սկզբնահատվածում՝ գուշակության համար. երերացնում է նետերը, հարցնում է թերաֆիմներին, զննում է լյարդը»։ [21] (Սինոդական թարգ․)
«Խաչմերուկում» - եբրայեցերենից բառացիորեն՝ «ճանապարհների սկզբնաղբյուրի մոտ»։ Սլավոներենում՝ «հին (գուցե՝ անցա՞ծ) ճանապարհի վրա»։
«Գուշակության համար» - գուշակություն՝ հասկանալու համար, թե առաջինը դեպի ո՞ւր գնալ, ամմոնացիների՞ դեմ, թե՞ Երուսաղեմի։ Հետ հայացք գցելով աստվածաշնչյան պատումներին՝ հաշվվում են գուշակություն անելու երեք եղանակներ.
1) «Թափահարում էին սլաքները»: «Գուշակության այս տեսակը,- ասում է Մալդոնատը, գործածվում է նաև այսօր (խոսքը 16-րդ դարի մասին է)։ Սլաքները, որոնց վրա գրված էին ընտրության տարբերակները, գցվում էին սաղավարտի մեջ. սովորաբար գուշակություն անողը ընտրում էր դրանցից մեկը, և ինչ որ գրված էր ընտրված սլաքի վրա, դա էլ իրագործվում էր»։ Այս պարագայում օգտագործվել է 2 սլաք. մեկի վրա, ինչպես ցույց է տալիս 22-րդ համարը, գրված է եղել «Երուսաղեմ», իսկ մյուսի վրա էլ, բնականաբար, «Ռաբբահ»։ Արդյունքում ընտրվել է այն, ինչը որ վերցրել է թագավորի աջ ձեռքը (22-րդ համար)։ Գուշակության այս տեսակը կիրառվել է արաբների (Բերթոլետ), ինչպես նաև բաբելոնացիների կողմից (Lenormand, La magie chez Les Chaldeens 430 և այլն):
2) «Հարցում թերաֆիմներին»՝ տնային կուռքերին, որոնք Նաբուգոդոնոսորը, ինչպես և մի ժամանակ Ռաքելը (Ծննդ. 31:19), իր հետ վերցրեց ճամփորդության ժամանակ: Հայտնի չէ, թե այս թերաֆիմներն ինչ կերպ են հարցաքննվել և ինչ ձևով են նրանք պատասխան տվել։ Միգուցե պարզապես նրանց առջև գուշակություն էր կատարվում և վերջ։
3) «Լյարդի զննություն» - խոսքն այստեղ մասնավորապես զոհաբերվող կենդանու լյարդի մասին է: Առհասարակ, զոհաբերությունը պետք է ուղեկցեր գուշակությանը, ինչպես երևում է Բաղաամի պատմությունից։ Լյարդը համարվում էր կյանքի (Առակ․ 7։23) և զգացմունքների (Ողբ 2։11) «բնակության վայրը»: Լյարդի գուշակությունը՝ այսպես կոչված «հեպատոսկոպիան» (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «hpatoskopsasqai»), մեծ կիրառություն է ունեցել բոլոր հին ժողովուրդների՝ բաբելոնացիների (Դիոդորոս II, 29; Lenormand cit., որտեղ նշվում են այսօրինակ գուշակությանը բոլոր մանրամասները և ապացուցվում է, որ քաղդեացիներն այն փոխառել են Միջագետքի առաջին բնակիչներից՝ աքքադներից), հռոմեացիների (Ցիցերոն, De divinat. I, 16; II, 12, 13), հույների և էտրուսկների կողմից։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Բաբելացիների արքան գալու կանգնելու է հին ճանապարհի վրայ, երկու ճանապարհների գլխին՝ գաւազան գցելու 881, կուռքերին հարցեր տալու, լեարդի վրայ գուշակութիւն անելու:
(Արարատ թարգ․) Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վրա, որ գուշակություն անի. նա երերացնում է նետերը, հարցնում է թերափիմներին, նայում է լյարդին։
(Գրաբար) Զի եկեսցէ կացցէ արքայն Բաբելացւոց ‘ի վերայ հին ճանապարհին, ‘ի գլուխ երկուց ճանապարհաց, հմա՛յս հմայել՝ գաւազանս ընկենուլ. հարցո՛ւմն հարցանել ‘ի դրօշելոց, լերդահմա՛յ լինել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: