Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։9

Ա. Լոպուխին

«Բանսարկու մարդիկ կան քո մեջ, որպեսզի արյուն հեղեն, և լեռների վրա քեզ մոտ ճաշակում են կուռքերի զոհաբերությունները, քո մեջ գարշելիություններ են գործում»։ [9] (Սինոդական թարգ․)
   

   «Բանսարկու մարդիկ» - սրանք դատավարության ժամանակ հանդես եկող կեղծ վկաներն էին, որոնք, բնականաբար, կործանվող Հուդայում հատկապես շատացան: Դատարանում միշտ անհրաժեշտ է որևէ մի տեսակի մեղադրանք, թեկուզ և այն կեղծ լինի։

   «Որպեսզի արյուն հեղեն» - սրանից հետևում է, որ մահվան դատավճիռները հազվադեպ երևույթներ չէին, ինչի մասին մարգարեն մեկ անգամ չէ, որ վկայել է: Դարձյալ արյունահեղությունը՝ որպես հիմնականում կրոնական բնույթ ունեցող հանցագործություն, համեմատության մեջ է դրվում կռապաշտության, արյունապղծության և սեռական այլ զազրագործությունների հետ (18:10-11):

   «Լեռների վրա․․․ճաշակում են» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 18։6-րդ համարը։

   «Գարշելիություն» - մասնավորաբար այստեղ խոսքը հետագայում թվարկվող սեռական զազրագործությունների մասին է:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 22:6
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Աւազակ մարդիկ կային քո մէջ, որ արիւն թափէին քո մէջ, լեռների վրայ էլ զոհեր մատուցէին քո մէջ եւ անմաքուր գործեր անէին:
(Արարատ թարգ․) Բանսարկու մարդիկ եղան քո մեջ արյուն թափելու համար, մարդիկ սարերի վրա ճաշակեցին քեզ մոտ և լրբություններ արեցին քո մեջ։
(Գրաբար) Արք աւազակք կային ‘ի միջի քում զի հեղուցուն ‘ի քեզ արիւն. և ‘ի վերայ լերանց զոհէին ‘ի քեզ, և գործս անսուրբս գործէին ‘ի միջի քում: