Եզեկիելի մարգարեության մեկնություն 26։9

Ա. Լոպուխին

«Եվ կործանիչ մեքենաներ պիտի ուղղի քո պարիսպների դեմ և քո աշտարակները պիտի կործանի իր տապարներով»։  [9] (Սինոդական թարգ․)
   

   «Կործանիչ մեքենաներ» -  սա ենթադրելի, բայց և ամենահավանական թարգմանությունն է եբրայեցերենում եզակի կիրառություն ունեցող «մէխի կաբօլ» արտահայտության, որի առաջին բառը պետք է որ նշանակի «հարված», իսկ երկրորդը նմանահունչ է խոյի անվան հետ՝ համաձայն Մարսելյան և Կարթագենա-փյունիկյան արձանագրությունների։

   «Տապարներով» - եբրայեցերեն՝ «խեռեվ» - «սուր», բայց իրականում պետք է որ նշանակի «երկաթ» և ամեն տեսակի երկաթյա գործիք (Ելք 20:25)։ Սլավոներենում՝ «քո զենքերով»:

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) իր գեղարդները քո դէմ է պահելու, պարիսպներդ ու աշտարակներդ սրով է կործանելու:
(Արարատ թարգ․) Եվ իր կործանիչ մեքենաների հարվածները պիտի ուղղի քո պարիսպների դեմ և իր տապարներով պիտի քանդի քո աշտարակները։
(Գրաբար) և զգեղարդունս իւր յանդիման քո կանգնեսցէ. և զպարիսպ քո և զաշտարակս կործանեսցէ սրով իւրով։