Ա. Լոպուխին
«Եվ ասա՛ Տյուրոսին, որ բնակվում է ծովի եզրերին, որ առևտուր է անում բազմաթիվ կղզիների ժողովուրդների հետ, - այսպես է ասում Տեր Աստված․ «Ո՛վ Տյուրոս, դու ասում ես. «Ես գեղեցկության կատարելությունն եմ»»։ [3] (Սինոդական թարգ․)
«Ծովի եզրերին» - բառացիորեն՝ «ծայրամասին», ծովի իջվածքներում», այսինքն՝ ծովածոցերում, նավահանգիստների վրա։ Տյուրոսում դրանք երկուսն էին. հյուսիսում՝ Սիդոնյանը, և հարավում՝ Եգիպտականը։ Դրանցից առաջինը ներկայումս էլ գոյություն ունի, իսկ երկրորդի դիրքը հնարավոր չի եղել տեղորոշել (Renan, Mission de Phenicie, p. 556): Սլավոներենում՝ «ծովի մուտքի մոտ», այսինքն՝ ծովածոցում:
«Առևտուր է անում» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «մարդկանց առևտրում», emporif lawn – ժողովուրդների շուկայում։
«Բազմաթիվ կղզիների ժողովուրդների հետ» - Տյուրոսի գլխավոր դերակատարությունն այն էր, որ նա միջնորդ էր հանդիսանում Ասիայի և Միջերկրական ծովի կղզիների ու ափերի (տե՛ս 26:15-րդ համարի բացատրությունը) միջև ծավալված առևտրի մեջ։
«Դու ասում ես» - ինքնամեծարման համար Տյուրոսը նախատվում է նաև 28։2-րդ համարում և այլ տեղիներում։
«Ես գեղեցկության կատարելությունն եմ» - Ողբ 2։15, Եզեկ․ 16։14։ Տյուրոսի գեղեցկությունն ու հարստությունը գովերգվում են բոլոր հին պատմիչների կողմից։ Եբրայեցերենում՝ «կելիլաթ յոֆի»։ Եգիպտերենում Փյունիկիան կոչվում էր «Յագի» - «գեղեցկություն»։ Budde-ը (Bibl. Urg. 358) դրա հետ համեմատում է «Յաֆեգ» («գեղեցկություն») անունը, որը նա համարում է Փյունիկիայի անվանումներից մեկը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Դու, որ բնակուել ես այդ ծովի մուտքին, վաճառաշահ ազգերի բազմաթիւ կղզիներով, այսպէս է ասում Տէր Աստուածը Տիւրոսին.
(Արարատ թարգ․) և Տյուրոսին ասա՛, որ ծովի մուտքերում է բնակվում, որ առևտուր է անում ծովեզերքի շատ ժողովուրդների հետ,- այսպես է ասում Տեր Աստված։- Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. Ես գեղեցկության կատարելությունն եմ։
(Գրաբար) և ասասցես ցՏիւրոս. Որ բնակեալդ ես 'ի մուտս ծովուդ վաճառաշահ ազգաց 'ի կղզեաց բազմաց։ Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցՏիւրոս. Դու ասէիր. Ե՛ս զարդարեցի զիս 'ի զարդ գեղո՛յ իմոյ՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: