Ա. Լոպուխին
«Մյուս ազգերի վաճառականները սուլեցին քեզ վրա, դու սարսափ եղար, և դու հավիտյան գոյություն չես ունենա»։ [36] (Սինոդական թարգ․)
Եվ ընդհակառակը, առևտրային ասպարեզում Տյուրոսի մրցակիցները չէին կարող նրա կործանումը չարախնդությամբ չընդունել։
«Սուլեցին» - դա չարախնդության և սարսափի ամենավերին աստիճանն է (Գ Թագ․ 10:8, Երեմ․ 19:8, Սոփ․ 2:15, Ողբ 2:15)։
«Դու սարսափ եղար» - սլավոներենում՝ «կործանում եղար»։ Վուլգաթայում՝ «ad nihilum», ինչը որ, ըստ էության, նույն նշանակությունն ունի։ Կատարյալ կործանումը չի կարող ամենաուժգին սարսափը չներշնչել:
«Դու հավիտյան գոյություն չես ունենա» - սա ամենասարսափելի և իսկապես հավիտենական անեծք է: Խոսքի ավարտը ցնցող է։
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) ազգերի վաճառականները սարսափահար սուլելու են ի տես քեզ: Կորստեան մատնուեցիր ու այլեւս գոյութիւն չես ունենալու յաւիտեան»», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։
(Գրաբար) Վաճառականք ազգաց շչեցին 'ի վերայ քո. 'ի կորուստ մատնեցար, և այլ ո՛չ ևս իցես յաւիտեան՝ ասէ Տէր Աստուած:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: