Եզեկիելի մարգարեության մեկնություն 29։2

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, և մարգարեացի՛ր նրա դեմ և ամբողջ Եգիպտոսի դեմ»։ [2] (Սինոդական թարգ․)
   
   Այն ժամանակ «փարավոնը» Օֆրա = Ուգաբրա = Ապրիսն էր, որը հիշատակվում է նաև 17։7-րդ համարում։ Մարգարեն չի նշում նրա անունը, քանի որ մարգարեությունն ուղղված է ոչ թե անձամբ նրա դեմ, այլ նրա պետության դեմ, ինչը պարզ է դառնում «և ամբողջ Եգիպտոսի դեմ» հավելադրումից։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր եգիպտացիների արքայ Փարաւոնի դէմ, մարգարէացի՛ր նրա վրայ, ամբողջ Եգիպտոսի վրայ, խօսի՛ր ու ասա՛.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Եգիպտոսի փարավոն թագավորը և մարգարեացի՛ր նրա դեմ և ամբողջ Եգիպտոսի դեմ։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ փարաւովնի արքային Եգիպտացւոց. մարգարէա՛ց ‘ի վերայ նորա՝ և ‘ի վերայ ամենայն Եգիպտոսի,