Ա. Լոպուխին
«Նա և նրա հետ՝ իր ժողովուրդը, ազգերից ամենադաժանը, պիտի բերվեն այս երկիրը կործանելու, և նրանք իրենց սրերը պիտի մերկացնեն Եգիպտոսի դեմ ու երկիրը պիտի լցնեն սպանվածներով»։ [11] (Սինոդական թարգ․)
«Ազգերից ամենադաժանը» - տե՛ս 7:24-րդ և 21:31-րդ համարների բացատրությունը։ Վուլգաթայում՝ «fortissiomos», բայց հաջորդ համարում նույն եբրայեցերեն բառն է՝ «pessimos»:
«Երկիրը պիտի լցնեն սպանվածներով» - սլավոներենում՝ «խոցվածներով» (վիրավորներով) – տե՛ս 11:6-րդ համարը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Հեթանոս ազգերից չարագործներ են ուղարկուելու երկիրը կործանելու համար եւ իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրայ. երկիրը լցուելու է սպանուածներով:
(Արարատ թարգ․) Նա և իր զորքն իր հետ՝ ազգերից սոսկալիները, բերվում են երկիրն ավերակ դարձնելու, և նրանք իրենց սրերը պիտի մերկացնեն Եգիպտոսի վրա ու երկիրը լցնեն սպանվածներով։
(Գրաբար) զնա՝ զազգ նորա ընդ նմա. ժանտագործք յազգաց առաքեսցին կործանել զերկիրն, և թափեսցեն զամենայն սուրս իւրեանց 'ի վերայ Եգիպտոսի, և լցցի երկիրն վիրաւորօք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: